Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է. Վրաստանի ԱԳՆ
Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով: Aliq.ge-ն գրում է, որ երեկոյան ժամերին հեռուստաաշտարակը լուսավորվել է երկնագույն, կարմիր և կանաչ գույներով։
Ըստ աղբյուրի, այսօր Վրաստանի առաջին դեմքերը ևս շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ։ Երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանի ադրբեջանական համայնքի հետ տոնել հարևան երկրի ազգային տոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Վրացիները բողոքի են դուրս եկել. Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները
- Կանցկացվի «Գարեջի՝ Վրաստան է ու Կովկասը մեր տունն է» ակցիան