Հասարակություն 12:55 29/05/2019 Հայաստան

Ականներ պետության տակ

Վերջին շրջանում  իշխանությունների մատուցմամբ կատարված  իրադարձությունների անհամատեղելիությունը   պետական մտածողության հետ՝  եզրահանգել է  տալիս, որ վերևներում կամ անամոթացել են «մեր դեմ խաղ չկա» աստիճանի, կամ էլ զգալով իրենց (վարկանիշի) մոտալուտ զրոյացումը՝ աջ ու ձախ ականներ են շարում պետության տակ։   Բոլոր այդ ականները  պայթելու են տարբեր ժամկետներում։  Բայց մեծ հարց է՝ արդյոք հենց այդ  ականները տեղադրողներն  իրենք  իրենց չեն պայթեցնելու սեփական  չիմացության և  դիլետանտության հետևանքով։ 

Որպես սխալ դրված ականի օրինակ հիշենք  դատարանները շրջափակելու վարչապետի  մայիսի 19-ի կոչը, որը   հնչեց կիրակի՝ կեսգիշերին մոտ, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան 1100  նվիրյալ պաշտոնյա-պատգամավոր արգելափակեցին դատարանների մուտքերը։ Այսքանը ողջ Հայաստանը տեսավ, և դատելով կոչին արձագանքածների  փոքր  քանակից՝  ժողովուրդը չաջակցեց  երկրի ղեկավարին։ Տեսավ նաև ողջ աշխարհը, և դատելով տարածված  բազմաթիվ հայտարարություններից՝ ապշած են հայաստանյան զարգացումներից։ Ամսի 20-ից սկսած մեր մամուլը ողողված է  եվրոպական կառույցների, միջազգային կազմակեպություների, դեսպանների,  ռուսական և արևմտյան պարբերականների  արձագանքներով, որոնց ընդհանրականը   գնահատականը հանգում է հետևյալին՝   վարչապետի կոչը մտահոգիչ  է, դատական բարեփոխումներ անհրաժեշտ են, բայց  պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը։  Իշխանություներն,  իհարկե, փորձում են դրական շեշտադրումներով  ներկայացնել  հայտարարությունները՝ չխորշելով անգամ սխալ թարգմանություններից  ու մեկնաբանություններից,  բայց միևնույն է՝  դրանից   ոչ իրականությունը կփոխվի, ոչ էլ  երբևէ այս հիվանդագին կոչը կանհետանա Փաշինյանի կենսագրությունից։  Իսկ այդ կենսագրության մեջ  սևեռուն գաղափար է դարձել  վրեժխնդրությունը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչը նկատում են անգամ միջազգային ԶԼՄ-ները ՝ դատարանները շրջափակելու վարչապետի կոչը կապելով նախորդ օրը՝ մայիսին 18-ին ՀՀ երկրորդ նախագահի  կալանքից ազատման  հետ։ 

Դժվար է չհամաձայնվել Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկու հետ, ում  կարծիքով՝ «Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի և  հեղափոխության ղեկավարի տարբերությունը»  ( Aravot.am  28․05․2019թ):

Անշո՛ւշտ։  Եթե հասկացած լիներ, հերթական անգամ չէր խախտի սահմանադրական կարգը՝  բացահայտ ճնշում գործադրելով դատական իշխանության վրա։ Հեռու չէ այն օրը, երբ ճակատագրի հեգնանքով, Փաշինյանն ինքն է պատժվելու նույն այն հոդվածով, որը  10 ամսից ավել համառորեն ուզում է փակցնել Քոչարյանին։   Դատարանների շրջափակման ակցիան  սահմանադրական կարգի տապալում է, հակապետական քայլ, ինչն անհետևանք մնալ չի կարող։  Արդյո՞ք հենց դա հասկանալով չեն արագացնում անցումային արդարադատութան ներմուծումը՝  ստեղծելու համար  իրավական քաոս, որտեղ տեղերով փոխված կլինեն մեղավորն ու անմեղը, որտեղ նշանակված մեղավորներն անգամ իրենց պաշտպանելու իրավունքից զրկված կլինեն։

ԱԺ ամբիոնից Արարատ Միրզոյանի բարձրաձայնած միտքը ՝ թե անցումային արդարադատությունը  «եռյակ դատարան» չի լինելու՝ մատնում է, որ հենց դա էլ մտքում ունեն։  Խանգարո՞ւմ է  օրենքը՝ կփոխեն․․․ գրեթե ողջ օրենսդիր մարմինը  քայլողներից է բաղկացած։ Խանգարո՞ւմ է Սահմանադրությունը՝  հոգ չէ․ մեկ-երկու իրավաբան (Նիկոլայ Բաղդասարյանի կամ Վահե Գրիգորյանի կարգի)   լղոզած բառախաղերով  կներկայացնեն ձեռնտու մեկնաբանություններ ․․․ ժողովուրդը հո շատ չի հասկանում իրավաբանական նրբություններից։ 

Այ, պրոբլեմը  դատավորներն  են, որ դիմադրում են համատարած  ենթակայությանը։ Այստեղ էլ օգնության է հասնում «վեթինգ» կոչված մահակը․․․ Բայց մի շատ կարևոր ու հսկայական  խոչընդոտ կա լավ դատավորներին թրի տակով անցկացնելու հարցում՝ նրանք հիանալի գիտեն օրենքները և առնվազն իրենց կարող են պաշտպանել։ Դա է վկայում մայիսի 27-ին   Դատավորների ընդհանուր  ժողովի հայտարարությունը, որտեղ յուրաքանչյուր կետում նշված է օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը։  Հայտարարությունը եզրափակում է կարևոր մի ամրագրում՝  «Դատավորների ընդհանուր ժողովը  արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և  այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»: Պարզ ասած՝  բոլորին վախեցնել չի ստացվի։ Ենթադրենք մի քանի դատավոր հրաժարական տվեց, մի քանիսն էլ «վեթինգը» չանցան, մեծ հաշվով էական ոչինչ չի փոխվելու մի պարզ պատճառով՝ բոլորը հասկանում են, որ այս իշխանությունները հեռանալու ճամփին են․․․Նրանք սպառված  են, և իրենց հավատաքննչական  մեթոդներով  քչերին կարող են վախեցնել, առավել ևս մի ողջ դատական համակարգի։

Սա այն դեպքն է, երբ ականը վնասում է տեղադրողին, և իշխանությունները լուրջ հարված ստացան  իրենց իսկ անհեռատես գործողությունների պատճառով։ Նրանք այնքան են հեռացել իրենց արմատներից, որ կորցրել են ազգային  իրական արժեքների հիշողությունը։  Իսկ   Սորոսա-արևմտյան  փողատուները գործ ունենալով միայն այդ կարգի գրատնակերների հետ, ըստ էության  չեն ճանաչում հայ ժողովրդին, և հենց դա է լինելու մեծ խոչընդոտ նրանց վերջնական հաղթանակի ճանապարհին։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}