Իրավունք 14:33 29/05/2019 Հայաստան

Վկա. «Գագիկն ասել է՝ ինձ խփել է «Սասնա ծռերի» անդամներից մեկը, ու շատ մոտիկից» (լրացված)

​14։33
Դատավորը հարցրեց. «Ձեր խոսքում ասացիք, որ ձեր որդուն, ձեր կարծիքով, սպանել են նրա համար, որպեսզի կազմակերպեն գնդի վրա հարձակում։ Ձեր որդին սպանվել է 2016 թվականի հուլիսի 30-ին։ Հայտնի է, որ խմբի անդամները հանձնվել են դրա հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին։ Ձեր տրամաբանությունից ելնելով, ինչո՞ւ հարձակում տեղի չունեցավ գնդի վրա»։

Վ. Տափանոսյանն ասաց. «Մարդ ուղարկեցի մեր մոտիկներից, ասացի՝ բա խի՞ «Սասնա ծռերը» հանձվեցին, ասաց՝ պարոն Տեփանոսյան, եթե երեք օր էլ մնային, օրը մեկ-երկու հատ ոստիկան կխփեին ոստիկանները։ Այդ մարդիկ բարիություն արեցին, հանձնվեցին, որ Յուրոյով սահմանափակվեն»։

14։07
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց  ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի դատավարությունը։  Նիստին հարցաքննվեց ՊՊԾ գնդի տարածքում վիրավորում ստացած, մի քանի օրից  հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը՝ գործով վկա Մերի Մկրտչյանը։

Նա պատմեց՝ երբ իմացել են, որ Գ. Մկրտչյանը վիրավոր է, գնացել են «1-ին համալսարանական» հիվանդանոց. «Այդ օրերին համացանցում իրարամերժ տեղեկություններ էին տարածվում։ Գրում էին, իբր Գագիկը վիրավորվել է ոստիկանի փամփուշտից։ Բայց մենք սպասում էինք, որ Գագիկն արթնանա և պատմի։ Գագիկը մի քանի օրից արթնացավ։ Առաջին հարցը, որ տվել եմ Գագիկին՝ ո՞վ է իր վրա կրակել, արդյո՞ք ոստիկաններն են։ Ասաց, որ ոչ, իրեն խփել է «Սասնա ծռերի» անդամներից մեկը, թե ով, չեմ կարող ասել, ինքը շատ կծկտուր էր խոսում, պատմեց, որ երկու կամ երեք հոգով դուռը կոտրել են, մտել են, ասել են պառկի, կրակոցը մոտիկից է եղել։ Կպել է թևին։ Նկարագրեց, որ ահավոր ցավեր ուներ, թևը պոկվել, կախվել է։ Նրանք իր շորով կապել են թևը, բայց թույլ չեն տվել, որ դուրս գա։ Ասել է՝ արնաքամ եմ լինում, խնդրում եմ թողեք դուրս գամ, չեն թողել, ասել են սպասիր։ Ահագին ժամանակ հետո  նոր թողել են, ծառայակից ընկերներից մեկին կանչել են, օգնել են, որպեսզի դուրս գա»։

Մ. Մկրտչյանն ասաց, որ  եղբորը  համացանցում ցույց է տվել «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսի  նկարները, հարցրել, թե նրանցից ով է կրակել. «Պավլիկ Մանուկյանի նկարն եմ ցույց տվել, մեկ էլ բանդանայով, ակնոցներով, սուր քթով, ավելի երիտասարդ մեկի նկարը։ Գագիկը ասել էր՝ մարդիկ էին մտել, գլխին ինչ- որ բան և այլն, դրա համար բանդանայով տղայի նկարը ցույց տվեցի, ասաց՝ չէ։ Այստեղ այդ տղան չկա»,- նշեց վկա Մ. Մկրտչյանը։ 

Նա կրկնեց. «Գագիկն ասել է՝ ինձ խփել է «Սասնա ծռերի» անդամներից մեկը, ու շատ մոտիկից։ Այսինքն կրակահերթ, կռիվ,  ինչ-որ պաշտպանական բաներ չեն եղել, որովհետև ինքը զենք չի ունեցել»։

Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը հետաքրքրվեց, թե հիվանդանոցում գտնվելու ժամանակ արդյո՞ք  Գ. Մկրտչյյանին այցելել է Վալերի Օսիպյանը կամ այլ հայտնի ոստիկան, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Ես անձամբ չեմ տեսել, որ մտել են Գագիկի մոտ։ Բայց մեզ բոլորի մոտ շատեն են եկել, գնացել»։

Որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պատմեց, որ երբ իմացել է, թե ինչ եղել, գնացել է ՊՊԾ գնդի տարածք, սկսել է հայհոյել «Սասնա ծռերի» անդամներին։

«Մի լավ ոստիկան մոտեցավ, ասաց՝ հարգելիս մի քրֆի իրենց, քո տղուն իրանք չեն խփել։ Հիմա որ դու քրֆում ես, քո քֆուրի համար քեզ կխփեն, կլինի որ տղուն ու հորը խփել են։ Ասաց, որ տղուդ կողքից վիրավորել են, տարել են հիվանդանոց»,-պատմեց նա։

Տեփանոսյանը պնդում է, որ իր որդուն կրակել են ոստիկանները. «Տղուս սպանելուց հետո  ես ասել եմ, որ միլիցեքն են խփել իմ տղուն, ոչ թե «Սասնա ծռերը»։ Մի 60 օրինակ կարող եմ բերել, ապացուցել, ապացույցն էլ կա»։ 

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի փաստաբան  Զարուհի Փոստանջյանը դիմելով նրան  հարցրեց՝ դուք շարունակում եք պնդել, որ ձեր որդուն ոչ թե 7,62 տրամաչափի գնդակով են սպանել, այլ ուրիշ զենքից, որպես ծնող համամիտ կլինե՞ք, որ տեղի ունենա արտաշիրիմում, նոր փորձաքննություն նշանակվի, Վ.  Տեփանոսյանն ասաց. «Այո, իհարկե, հանկարծ չուզենան այս մարմինները, պիտի տղուս հանեմ, բերեմ, մարդ բերեմ դրսից, եվրադատարանից, որ գլխի գյուլեն ասեն 7,62 տրամաչափի է, թե Մակարով, թե արտասահմանյան զենք։ Միանշանակ այո»։  

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Իսկ նախկին առողջապահության նախարար, այսօր պատգամավորն ասում է․ «Մենք պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մի շարք օրենքներ ճանաչել են հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
20:28
Երևանում և մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի շրջանի Տուրցխի լճում ձկները զանգվածային սատկել են
Վրաստանի Տուրցխ գյուղի արհեստական ​​լիճ-ջրամբարը, որը անասուններին ապահովում է ջրով և մասնակի նաև ոռոգումը, ցամաքում է՝ պատճառը մեկը չէ: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
19:57
2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում․ Էլինար Վարդանյան
ԱԺ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում հնչած...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոսկեպարում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
19:35
Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ «Panorama.am»-ի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բացառել թշնամու առաջխաղացման կամ դիրքային բարելավման ամեն փորձ. ՊՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նիստի...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ֆլեշի» գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:13
5.08.02 - Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Հանրապետության՝ Ադրբե(անի կողմից ժամանակավորապես օկուպացրած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:05
Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:47
YerevanToday. Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ՝ ՔՊ-ական դեպուտատը ստում է
YerevanToday-ը գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ ստեր են տարածել։ Վերջին օրերին՝ ԱԺ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ-ն ուժեացնում էծառայությունը` սահմանակից պետություններից հրդեհների ներթափանցումը կանխելու համար
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության:Այս մասին նշված է ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին
Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ Զաուր Ուգուևը նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ մինչև 57 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այրվող մեքենա Գանձակ գյուղում
Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:...
Աղբյուր` Panorama.am
17:57
05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: «Ունենք 179 առողջացած, 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Սևանա լճից դուրս են բերել 14-ամյա ջրահեղձվող երեխային
Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այս ամբիոնից Աժ փոխնախագահ Ռուբինյանը, այլ պատգամավորներ ասում են՝ մենք չենք ուզում ընտրել ձեզ, բայց ստիպված ենք.... Այսինքը դուք...
Աղբյուր` Panorama.am
17:49
05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ցավըդ տանիմ Արցախ...». Անդրե
Օգոստոսի 8-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում,արցախցի երգիչ Անդրեն ելույթ կունենա «Ցավըդ տանիմ Արցախ...» խորագրով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Հայաստան»-ը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:24
Օլիմպիական «Զվարթնոցը»
Լուսադեմին մարդաշատ է եղել  «Զվարթնոց»  օդանավակայանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Հայրենիք է ժամանել օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
«Ես Լիլիանն եմ»
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի Աժ-ի մուտք արգելքի որոշումը լրատվամիջոցների,լրագրողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է իր դիրքորոշումներն Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}