Չինաստանի հետ վիզաների ազատականացման պայմանագիրը պետք է անցնի որոշ գործընթաց, որպեսզի մտնի ուժի մեջ. Մնացականյան
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց հայ-չինական հարաբերություններից։
«Ուզում եմ նշեք մեկ-երկու կարևոր ձեռբերումներ, ի՞նչ տվեց վարչապետի այցը Չինաստան, նրանց արտգործնախարարի այցը Հայաստան և ի՞նչ ակնկալիքներ ունենք»,- հարցրեց պատգամավորը։
Արտգործնախարարը պատասխանեց, որ հայ-չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտնեցին երկու կարևոր այցով, բայց դա շարունակական գործընթաց է։
«Այս շղթան շարունակվելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որտեղ մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է։ Դա վերաբերում է մեր հարաբերություններին տարբեր բնագավառներում։ Մենք այս շրջանում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ՝ վիզաների ազատականացման պայմանագիրը, որը պետք է անցնի որոշ գործընթաց, որպեսզի մտնի ուժի մեջ։ Սա նույնպես մի քայլ է լինելու, որը դյուրացնելու է շփումը բոլոր մակարդակներով։ Մենք առևտրաշրջանառության ընդլայնվող ծավալ ունենք, ավելի մեծ հնարավորություններ՝ մեր արտադրանքը արտահանելու Չինաստան։ Ունենք ծրագրեր որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը»,- պատասխանեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը
- Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում