Քաղաքական 15:15 30/05/2019 Աշխարհում

Չինաստանի «քաղաքակրթական» գրոհը գլոբալ մրցապայքարում

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Մայիսի 26-ին հազվադեպ այցով Հայաստանում էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Դրան նախորդել էր Հայաստանի վարչապետի այցը Պեկին, որտեղ նա մասնակցել էր «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովին, ունեցել երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ։ Հայ-չինական հարաբերություններում նկատվող այս դինամիկան հանրային դիսկուրսի կիզակետ է կրկին բերել Չինաստանի համաշխարհային դերակատարության և նրա հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումները։

Չինական ապրանքները բավականին ցածր համարում ունեն․ դրանք անորակ են, բայց և էժան։ Իսկ չինական մշակութային արժեքները, ընդհակառակը, մեծ համբավ են վայելում, և չինական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում չի կորցնում իր գրավչությունը։

Այս երկու հանգամանքները՝ էժան ապրանք և բարձր մշակույթ, կարծես դարձել են գլոբալ դերակատարության ձգտող ներկայիս Չինաստանի արտաքին քաղաքականութան կարևոր բաղադրիչները, որոնց հաջողված խառնուրդը լայն հնարավորություններ է բացում Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։ Չինաստանի մեծամասշտաբ հավականությունների վառ վկայությունն է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը ենթադրում է բազմամիլիարդանոց ներդրումներ և ենթակառուցվածքների զարգացում 150-ից ավել երկրներում ու մի քանի մայրցամաքներում։
Բնականաբար, Արևմտյան երկրներն ու առաջին հերթին ԱՄՆ-ը, մեծ զգուշավորությամբ են հետևում այս ամենին և քայլեր են ձեռնարկում չինական ազդեցության տարածման դեմն առնելու ուղղությամբ։ Ամերիկյան նախաձենռությամբ այսօր ԱՄՆ-ն ու Չինաստանը ներգրավված են լուրջ «առևտրային պատերազմների» մեջ, ինչը բացասաբար է ազդում նաև գլոբալ տնտեսության վրա։ ԱՄՆ-ը Չինաստանին համարում է ռազմավարական մրցակից և անվտանգության սպառնալիք, և նրա դեմ պայքարում կիրառում է նաև մշակութային պիտակավորման տարրեր։

Անցած ապրիլին ԱՄՆ պետդեպի քաղաքական պլանավորման վարչության պետ Կիրոն Սքիները Չինաստանի հետ մրցակցությունը նկարագրել էր որպես «պայքար իրականում տարբեր քաղաքակրթության և տարբեր գաղափարախոսության հետ», ավելացնելով, որ սառը պատերազմը պայքար էր Արևեմտյան ընտանիքի մեջ։ Նման տեսակետները մեկնաբանվում են որպես «քաղաքակրթությունների բախման» տեսության վերակենդանցման փորձեր, ինչին կտրուկ դեմ է Չինաստանը։

Մայիսի 15-ին Պեկինում Ասիական քաղաքակրթությունների ֆորումի անցկացումը տեղավորվում է այս մոտեցման շրջանակներում։ Ֆորումի անվանումն ինքնին արդեն ուղերձ էր։ Հոգնակի թվով ասիական քաղաքակրթությունների միջև երկխոսությունն արդեն հերքում է քաղաքակրթությունների բախման թեզը։ Ակնարկվում է նաև, որ արևմտյան քաղաքակրթությունը՝ ամերիկյան ենթատեսակով Ասիայում անելիք չունի։

Միջոցառմանը նախագահ Սի Ծինպինն իր ելույթում Չինաստանը ներկայացրել է որպես բոլորի համար բաց, ոչ սպառնալից երկիր՝  ընդգծելով, որ չինական քաղաքակրթությունը «բաց համակարգ է», որը մշտապես փոխանակումների մեջ է այլ մշակույթների հետ։ Առանց անուն տալու, բայց անուղղակի ակնարկելով նախագահ Թրամփի «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսը, նախագահ Սին շեշտել է,  որ ոչ մի երկիր չի կարող միայնակ գոյատևել։
Քաղաքակրթական երկխոսությունը կարևորելու մեկ այլ հետաքրքրական հարթակ է «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը», որը նախաձեռնել է Հունաստանը և աջակցություն է ստացել Չինաստանի կողմից։ Այս ֆորումի նախարարական երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել Չինաստանում։ Անդամների թվում են Եգիպտոսը, Իրանը, Իտալիան, Բոլիվիան, Պերուն, և նաև Հայաստանը։

Ինչքան էլ, որ չինացիները պնդեն, որ հակամարտություններին ու մրցակցություններին չպետք է քաղաքակրթական երանգավորում տալ, հենց քաղաքակրթությունների երկխոսության մասին թեզի առաջ մղումը չինական «փափուկ ուժի» մաս է կազմում։ Չինաստանը վստահ է իր քաղաքակրթական ամրության ու գրավչության վրա, այդ իսկ պատճառով միջազգային հարաբերություններում այդքան մեծ կարևորություն է տալիս այդ գործոնին։ Չինական մշակույթի հետ ասոցացվող դրական հույզերը ճանապարհ են հարթում տնտեսական աննախադեպ աճի արդյունքում չինական ոչ թանկարժեք ապրանքների արտահանումը խթանելու համար։ Դրանց գումարած ռազմական մեծածավալ արդիականացման գործընթացը Չինաստանին դարձնում են համաշխարհային հեգեմոնի լուրջ հավակնորդ։

Հայաստանը, որը կամա թե ակամա հայտնվել է քաղաքակրթությունների քաղաքականացման գործընթացում, ևս պետք է փորձի աշխարհաքաղաքական ու կոնկրետ տնտեսական օգուտներ քաղել, այլ կերպ ասած՝ կապիտալիզացնել իր մշակութային ինքնությունը, որն առօրյա կյանքում հաճախ դրսևորվում է «հին ու եզակի ազգ» լինելու սնափառ ինքնագովեստի տեսքով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

07:57
Փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին
Ամբողջ գիշեր՝ ոչ մի վարկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:...
Աղբյուր` Panorama.am
07:30
Առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասավ 15-ի. ԱԻՆ
Օգոստոսի 16-ին, ժամը 05։19-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
00:16
ԱԻն խոսնակ. Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է. «Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ձայնը շատ ցածր է լսվել, չենք կարող ասել կին է, թե տղամարդ․ դեռ ոչ ոք դուրս չի բերվել․ Հայկ Կոստանյան
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ողջ մնացած քաղաքացու մասին տեղեկություն կա
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում․ որտեղ ուղիղ հեռարձակմամբ աշխատում են լրագրողները, մոտեցան  Կարմի խաչի և շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
 ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության...
Աղբյուր` Panorama.am
20:07
7 զոհ, 22 անհետ կորած,որից 6-ը՝ ԻԻՀ քաղաքացի
Օգոստոսի 15-ին ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքն է սա, տնօրենին չեմ ճանաչում․ Արտյուշ Գրիգորյան
Րոպեներ առաջ հայտնաբերվեց յոթերորդ դին։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
19:33
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
19:19
Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ․ ԱԻՆ խոսնակ
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։Այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Քննարկվել է բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցության հարցը
Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
18:59
20 անհետ կորածների թվում է Իրանի 4, ՌԴ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Օգոստոսի 15-ին ժամը 18։44-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած
Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:44
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ահաբեկչության մասին սու՞տ տեղեկություններ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արսեն Դարբինյանը հաղթել է ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինին
Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկել է 48 կգ քաշային Արսեն Դարբինյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Պապիկյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Հայաստանը հուլիսին Վրաստան այցելած քաղաքացիների թվով երրորդ տեղում է
Հուլիսին զբոսաշրջության ոլորտը Վրաստանին ռեկորդային եկամուտ է բերել՝ 476 մլն դոլար, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակը օգոստոսի 14-15-ի դրությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:56
Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
«Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ավագանու Իմքայլական անդամը ծաղրում է Սուրմալու տոնավաճառի պայթյունը
«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը, որ «շեղվել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Որտե՞ղ է «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «2018 թվականն էր, Հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պայթունի հետևանքով անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ժամը 16։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:21
Քոքոբելյանի հոր առևանգման գործով երկու կալանավորված կա
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է
Նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հակոբ Ճաղարյան. Քանի՞ կյանք կարող էր փրկվել, եթե Փաշինյանը 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր 3 ուղղաթիռի համար
Այս գրառումը միայն փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված ՏԱՊԱԼԵԼՈւ մասին է:
Աղբյուր` Panorama.am
16:55
Wildberries-ը դարձել է «Յագոդկի»
Wildberries առցանց հարթակը փոխել է իր կայքի անվանումը՝ դառնալով ռուսալեզու «Յագոդկի», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։...
Աղբյուր` Panorama.am
16:45
Արցախի տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
Արցախ Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}