Խորհրդարանն ընդունեց մի քանի օրենքի նախագծեր
Խորհրդարանն այսօր աշխատանքները սկսեց նախօրեին քննարկած մի քանի օրինագծեր քվեարկության դնելով։
Այսպես՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 91 կողմ ձայնով։
93 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
94 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ի գրավչությունը բարձրացնում ենք, պայմանները՝ խստացնում. Գաբրիել Բալայան
- Եթե փող եք ուզում, իրավունքներ տվեք. Մարուքյանը՝ փոխնախարարին
- Փաստաբանության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան