Առողջություն 20:30 04/06/2019 Հայաստան

Թան ու թեյ խմեք շոգին դիմակայելու համար

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Հայաստանի  օդերևութաբանական ողջ պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։

Ի՞նչ ազդեցություն է ունենում շոգը մարդու օրգանիզմի վրա ու ինչպես պետք է դիմակայել դրան։ Առողջապահության նախարարության մասնագետները նշում են, որ ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ  խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

Շոգ եղանակին  մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են`  օդի բարձր ջերմաստիճանը և  ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարևոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Արևային լույսի անբավարար  քանակն առաջացնում է  օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ  ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում և այլն):

Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանք, ինչպես սուր, այնպես էլ ուշացած ախտահարումներով՝ առաջացնելով արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն,  լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով`  մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ, ինչպես նաև առողջական խնդիրներ բնակչության շրջանում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ:  Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:

Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին՝ կարող է հասնել մինչև 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում և այլն), ջրալույծ վիտամինները և սպիտակուցներ: Արդյունքում մարդկանց մոտ կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ:  Գիտնականների հաշվարկով 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը: 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և խրոնիկ հիվանդություններով տառապող անձնինք:

Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում չընդունել արևային լոգանք,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,
օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
«Ֆրեսկո»-ն կմեկնարկի «Բարձունքի հատակից» ֆիլմով
Օգոստոսի 23-ից օգոստոսի 30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:...
Աղբյուր` Panorama.am
20:18
Իտալիայում կառավարության հրաժարականը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը՝  հանձնարարելով նրան շարունակել կատարել...
Աղբյուր` Panorama.am
20:02
Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը` Ռուսաստանին հրավիրել 2020թ․-ին ԱՄՆ-ում անցկացվելիք G7...
Աղբյուր` Panorama.am
19:49
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող...
Աղբյուր` Panorama.am
19:34
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա
Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել  է չայցելել...
Աղբյուր` Panorama.am
19:20
Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում գլխավոր դերերը կկատարեն:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր. Սվիտալսկի
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ։
Աղբյուր` Panorama.am
19:09
Վաղը ցերեկը Գավառի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալումյան. Բողոքարկվել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աշխարհը կանգնած է ջրի որակի անտեսանելի ճգնաժամի առջև. ՀԲ զեկույց
Համաշխարհային Բանկը երեկ հրապարակել է «Ջրի որակի անտեսանելի ճգնաժամ» զեկույցը, համաձայն որի՝ ամբողջ աշխարհում կեղտաջրերի 80%-ը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Մեկ օրում հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Փաստաբան Նազելի Վարդանյանը՝ Գնդեվազի հողերի վաճառքի մասին
Շատ կարևոր է, որ փաստաբանն անդրադարձավ այս կնճռոտ հարցին ևս։
Աղբյուր` Panorama.am
18:17
Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը
Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու...
Աղբյուր` Panorama.am
18:06
ՃՏՊ-ից տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ
Օգոստոսի 21-ին, ժամը 09:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:55
Քաղաքի հորիզոնը
Թերևս կուզեինք նկարը կոչել՝ օրվա կադր, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ նույնը բանը դեռ շարունակվելու է մյուս օրերում էլ։ Աղտոտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Զախարովան գնահատել է Ռուսաստանի՝ G8-ին վերադառնալու հնարավորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է G8-ն վերադառնալու Ռուսաստանի հնարավորության մասին: Այս մասին գրել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Կրկի՞ն TRiUMPh, կամ արդյոք Թրամփը կվերընտրվի 2020 թվականին
2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան ամենահայտնի ԶԼՄ-ները ակտիվորեն ներարկում էին Ամերիկայի պատմության մեջ առաջին կին...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիայի ինքնավարությունն իրենց անժամկետ տալու դիմաց Դանիայի կառավարությանը...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ջրվեժում երկու տղամարդու դանակահարության դեպքով մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
Լոս Անջելեսի օպերան հայտարարել է՝ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլասիդո...
Աղբյուր` Panorama.am
17:14
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Քննարկվել են Արցախում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Վարչապետի պարզաբանումը՝ ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ թե ինչու է...
Աղբյուր` Panorama.am
17:01
Փլուզում Սարի թաղում
Օգոստոսի 20-ին, ժամը 17:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 1-ին շարքի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երկրի ողջ քաղաքական համակարգի ավերված և ոչ օրգանական պատկերը ստանում է իր կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամիս առաջ ,երբ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հիմա հերթը «Իմ քայլը» դաշինքինն ու անձամբ Նիկոլ Փաշինյանինն է. Արթուր Ղազինյան
Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին որոշումը ունի բացառապես քաղաքական բնույթ, իսկ այդ որոշումն ընդունելու բացառիկ իրավասությունը...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
16:34
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք
Oգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Արման Վարդանյան․ Հայաստանում կբացվի կանադական YEDI ինստիտուտի կամպուսը
YEDI-ն, որը կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}