Առողջություն 14:31 04/06/2019 Հայաստան

Սննդագետի խորհուրդը. Ի՞նչ հաց ուտել և ինչքա՞ն ուտել

Հայաստանցիներն իրենց հացակերությամբ հաջողությամբ մրցակցում են ու երբեմն  էլ գերազանցում են Թուրքիայի բնակիչներին։ Վերջինն աշխարհում հայտնի է որպես ամենահացակեր երկիր, տարեկան յուրաքաչյուր բնակչին բաժին է ընկնում միջին հաշվով 120 կգ հաց։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամսական Հայաստանի մեկ բնակչին բաժին ընկնող հացը կազմում է 10.5 կգ։ Եթե հաշվենք տարեկան սպառումը, ապա մեկ բնակչին բաժին է ընկնում 126 կգ, ավելի շատ, քան Թուրքիայում է։

Սննդագիտության դոկտոր  Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, ոչ միշտ է, որ հացի մեծ սպառումը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, այլև տարբեր գործոններով։ Որպես օրինակ նա նշում է, ԵՄ ամենահացակեր անդամների առաջին եռյակում է նաև Գերմանիան, որը աղքատ երկիր համարել չենք կարող։

«Հացի սպառման ծավալների համար կարևոր են նաև դեմոգրաֆիական, մշակութային խնդիրները։ Օրինակ, եթե վեցնենք Բուլղարիան, Ռումինիան,  ապա դրանք, այո,  ԵՄ  անդամ ամենացածր եկամուտ ունեցող երկրներն են, բայց հաջորդ հորիզոնականում Գերմանիան է, որը ցածր եկամուտների խնդիր չունի»,-ասում է սննդագետը։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը, որի ղեկավարն է Պիպոյանը, Երևանում հացի սպառման վերաբերյալ սեփական ուսումնասիրությունն է արել։ Այն իրականացվում է անհատական սպառման մեթոդով, երբ հարցնում են, թե որտեղի՞ց,  ի՞նչ տեսակ հաց են գնում քաղաքացիները, ի՞նչ հաճակախականությամբ են այն օգտագոծում։

«Այո, մենք համարվում ենք հաց շատ օգտագործող և հացասեր ազգ։  Մեր հետազոտությունների համաձայն, մեկ երևանցին մեկ ամսվա ընթացքում օգտագործում է  9.3 կգ հաց, օրական ստացվում է  մոտ 310 գրամ հաց։ Հարցվածների մեծ մասը,  ցավոք,  ուտում է բարձր տեսակի ցորենից պատրաստված, սպիտակ  հաց ու լավաշ։ Ամբողջահատիկ հացը քիչ տարածում ունի և սպառման մեջ էլ քիչ տոկոս է կազմում»,-ասում է մասնագետը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան խմբեր, որոնք  ամսական օգտագործում են  12-15 կգ հաց, որը կազմում է  օրական մոտ 400 գրամ։ Քիչ են այն մարդիկ, որոնք հացի սպառումը կազմում է  4.5-6 կգ։

«Ի՞նչ հաց ուտել» հարցին սննդագետը պատասխանելիս հիշում է Եզոպոսի հայտնի առակը, երբ աշխարհի ամենալավ բանն էլ, ամենավատ բանն էլ լեզուն է, նայած, թե ով է լեզվի տերը։

«Այստեղ արդեն կարևոր է, թե ինչ հաց ենք օգտագործում, ինչքան ենք օգտագործում, կարևոր են հացի մեջ  աղի, խմորիչների, բարելավիչների առկայությունն ու պարունակությունը»,-մանրամասնում է սննդագետը։

Հիմա ամբողջ աշխարհում լուրջ հետազոտություններ են իրականցվում ու քննարկումներ ծավալում, ո՞րն է ավելի  լավ՝ խմորիչներ պարունակող արտադրական հացը, թե՞ արտիզանալ կամ արհեստագործական  հացը, որը պատրաստվում է թթխմորով, բնական խմորմամբ, չի պարունակում արհեստական խմորիչներ։

«Իտալիայում հենց երեկ մասնակցում էի կոնֆերանսի, որի ժամանակ նշվեց, որ այդ երկրում արտադրական հացի արդյունաբերությունը զիջում է իր դերն ու դիրքը. փոքր ֆերմերների կողմից արտադրված արհեստագործական հացը շուկայում հիմա կազմում է  մոտ 30 տոկոս, ինչը լուրջ ձեռքբերում է»,-նշում է Պիպոյանը։

Նա ընդգծում է, շատ կարևոր է, թե ինչից է պատրասված հացը՝ սպիտակ ցորենի՞ց, ամբողջահատիկի՞ց, հնդկաձավարի՞ց, հնդկացորենի՞ց, թե՞ մի այլ բանից։

«Ամբողջահատիկ հացը օրգանիզմի վրա չի թողնում նույն ազդեցությունն ու հետևանքները, ինչ բարձր կարգի ցորենի ալյուրը։ Բարձր կարգի ցորենի ալյուրից պատրաստված հացն իր կալորիականությամբ բարձր է, քան ամբողջահատիկ հացը, բացի այդ, ամբողջահատիկ հացի օգտագործման դեպքում մարսելիությունը շատ ավելի լավ է։

Օրինակ, դիաբետով հիվանդների համար ամբողջահատիկ հացն ավելի օգտակար է, արյան պարունակության պիկեր չի առաջացնում, ունի համեմատաբար ցածր գլիկեմիկ ինդեքս, պարունակում է չլուծվող թաղանթանյութ, որը դրական ազդեցություն է թողնում նյութափոխանակության և աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորման համար։ Բայց ցավոք, մենք հայերս սիրում ենք աղի բարձր պարունակությամբ հաց, ինչը վատ հետևանքներ է հանգեցնում»,-տարբերությունները թվարկում է նա, միաժամանակ խորհուրդ տալով, հացը փոխարինել լավաշով։

Այս ամենը հաշվի առնելով, բալանասավորված և լիարժեք սննդի դեպքում, ըստ սննդագետի,  օրական մինչև 150-200 գրամի չափով կարելի է  ներառել ամբողջահատիկ հացը։
Ի դեպ, Պիպոյանն ընդգծում է, պետք չէ խաբնվել հայաստանյան շուկայում վաճառվող հացի մուգ գույնին, դա ամենևին էլ չի նշանակում, որ հացը պատրաստված է ցածր կարգի ալյուրից։ Պետք  է ուշադիր կարդալ մակնշումը։

«Հաճախ մարդկանց թվում է, որ իրենք ձեռք են բերում սև հաց, շատերը չեն հասկանում մակնշման վրա եղած «ցորեն ԲՏ» գրությունը։ Իսկ դա նշանակում է, որ հացը պատաստված է բարձր տեսակի ցորենի ալյուրից, հետևաբար մուգ գույնը ստացել են  ներկանյութի օգնությամբ։ Ստացվում է,  դիաբետով հիվանդի համար ձեռք են բերում իբր օգտակար սև հաց,  բայց պարզվում է, որ այն ոչ միայն ցածր կարգի ցորենից չէ, այլև ներկանյութ է պարունակում։ Նաև այս պատճառով է, որ ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, ահռելի աշխատանք կա անելու»,-ամփոփում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}