Ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ
«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց: Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը։
Որպես մեղադրյալ ներգարվված անձանց թվում են նաև անտառտնտեսության տնօրենի տեղակալը, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17 անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար:
Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների դեպքի քրեական գործով ձերբակալվել է երկու անձ
- «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկա և նախկին ղեկավարներին
- «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ