Քաղաքական 13:08 05/06/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1»-ի քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ

«Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության  հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նախօրեին  ձերբակալված ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի մասին։

Նրա խոսքով, այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը։

«Այս պայմաններում եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»,- նշեց վարչապետը։ Նա նշեց, որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտեն՝ մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի:

«Բայց որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008-ի մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, դա ակնհայտ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին, վարչապետն ասաց. «Ինքներդ էլ հասկանում եք, որ չեմ կարող իրավական գնահատականներ տալ, բայց ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ամեն ինչն ընթանում է բնականոն ընթացքով, այսինքն բոլորի իրավունքները պաշտպանված են: Իրավական հարցերի լուծումը պետք է տրվեն համապատասխան ընթացակարգերով։ Վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում այդպիսի հարցեր լուծելը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատական համակարգի վերաբերյալ իր գնահատականը տվել է. «Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը: Դա իմ իրավասության մեջ չի մտնում և  զերծ եմ մնում:

Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի։  Այսօր Հայաստանի դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը, այն չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն, որ դատական համակարգի որևէ որոշում հանրության մեջ մեջ ցնցումներ չառաջացնի: Ասեն՝ դատարանը որոշել է։ Մեր խնդիրը դա լուծելն է»։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական համակարգի վեթոինգը գործնականում սկսված է։ Նա նշեց, որ Հայաստանի դատական համակարգում ճգնաժամ կա։

«Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, Դատարանների խորհուրդը հայտարարություն է անում Բարձրագույն դատական խորհրդի դեմ։ Այսինքն՝ դատական համակարգն ինքն ընդունում է, որ ճգնաժամ կա։ Դատարաններն իրար չեն վստահում։ Բայց մեր խնդիրը չէ գերանդին առնել և բոլորին հնձել, ամենքին, ամեն տեղ։ Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն դատարան։ Նա նաև նշեց, որ առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չեն կարող ունենալ անկախ դատական համակարգ։ 

«Մեզ, ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ։ Եթե ինձ պետք լիներ այդպիս դատական համակարգ,   այն  պատրաստ դրած էր։ Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»,- նշեց կառավարության ղեկավարը

Ն. Փաշինյանի խոսքով, այսօր ունեն բյուջետային հնարավորություն դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար, բայց եթե բարձրացնեն, հանրությունը իրենց չի հասկանա՝ «կասի այս սոցիալական իրավիճակում փոխանակ այս կամ այն խնդիրը լուծեք, բռնում եք էդ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, թեկուզև նոր դատավորների»։ 

«Բայց եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի ուզի գա և դատավոր չի աշխատի՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու։

Մենք մեր միջազգային գործընկերների հետ շփումների մեջ ենք, և իրենց ասում ենք, որ հիմա չենք կարող դատավորների աշխատավարձերն էականորեն բարձրացնել։ Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, որպեսզի 3 տարվա կտրվածքով նոր դատական համակարգ ստեղծենք, օրինակ, հակակոռուպցիոն դատարան ստեղծենք,  ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով նոր, լուրջ մասնագետներ ներգրավվենք, որոնց վստահությունը կլինի բարձր, և 3 տարի հանրությունն, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ տեսնի, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, բոլորին,  տնտեսությանը, 3 տարի հետո մենք կարող ենք մեր ժողովրդին համոզել, որ մենք բյուջեից կարող ենք վճարել», - նշեց Ն. Փաշինյանը։
Նա ասաց, որ  մոդելը հետևյալն է. «Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում ենք, միջազգային դոնորներին փորձում ենք համոզել, որ ամբողջ ֆինանսական բեռն աշխատավարձի մասով վերցնեն  իրենց վրա, հանրությունը տեսնի, որ անկախ դատական համակարգն օգուտ է պետությանը, յուրաքանչյուր քաղաքացու, 3 տարվա ընթացում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք, կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսական 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ, որովհետև դա բոլորիս է պետք։ Այս խնդիրը քննարկել ենք միջազգային գործընկերների հետ։  Նրանք սա ի գիտություն են ընդունել, հիմա այդ աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի նրանք այդ աջակցությունը ցուցաբերեն Հայաստանին», - ասաց վարչապետը։

ուսանկարը՝ «Ազատության» արխիվից)
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակցի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}