Սոցիալական շտապօգնության համակարգ կստեղծվի. Ժաննա Անդրեասյան
«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է: Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, և թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են` փոխնախարարը նշել է, որ ստեղծվելու է մի հարթակ, որտեղ ենթադրվում է սերտ համագործակցություն պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու անհատների միջև և որտեղ հնարավոր կլինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված հասցեագրել.
«Բուն գործընթացը պատկերացնում ենք տարբեր կազմակերպությունների և անձանց ներգրավմամբ, իսկ տրվող աջակցությունը՝ ավելի համակարգված ձևով, որպեսզի ունենանք և՛ համաչափ բաշխում, և՛ կարիքների համաչափ հասցեագրում տարբեր բնակավայրերում: Սա կօգնի նաև արմատավորել փոխօգնության մշակույթը համայնքային մակարդակում, որը շատ կարևոր եմ համարում»:
Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսվում է օգտագործման պիտանի մթերքի և այլ բնաիրային օգնության (օրինակ՝ կահույք, հագուստ) հավաքագրում, որը կբավարարի սահմանված անվտանգության չափանիշները.
«Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաև այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք մարտական գործողությունների հետևանքով սոցիալական որոշակի ռիսկեր ունեն»,- հավելել է Ա. Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները հայտնաբերել են Մուսալեռում նորածնին ջրատարը նետած մորը
- Ոչ ոք իրավունք չունի զրկել երեխային իր միամտությունից
- Որ նորածինը մանկատուն չգնա
- Նորածին երկվորյակներին լքած մայրը ցանկանում է հետ վերադարձնել իր փոքրիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին