«Ուրիշ հերոս չեք ճանաչու՞մ». Նախարարը՝ պատգամավորին
ԱԺ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների աշխատանքներից։
«Մեր դեսպանատները կարծես բավարար ջանքեր չեն գործադրում հայ համայնքի ինտեգրման իմաստով։ Ես չեմ տեսել որևէ մի դեսպանատունը, որը տվյալ երկրի հայ համայնքի համար ծրագրերի այնպիսի մի հարթակ ստեղծի, որտեղ նրանք կարողանան մասնակցել։ Հաճախ դեսպանատները նայվում էին նաև տնտեսական կցորդներ և տնտեսական ծրագրերով պետք է աջակցեն երկրին»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան Մնացականյանն ասաց. «Դուք ասում եք՝ դեսպանները, դեսպանատները ինչո՞վ պիտի զբաղվեն ու ինչո՞վ են զբաղվում, պարբերաբար ինձ մոտ պահ է լինում, որ հիշում եմ հայտնի սքեչը՝ ուրիշ հերոս չեք ճանաչու՞մ, որ բոլոր հարցերով դեսպաններն ու ԱԳՆ են զբաղվելու՝ սկսած քրեականից վերաջացրած տնտեսական և մնացած հարցերով։ ԱԳՆ ու մեր դեսպանությունները չափազանց կարևոր գործառույթ են իրականացնում՝ ներկայացնել ՀՀ-ն տվյալ երկրում»։
Նրա խոսքով՝ սփյուռքը եղել և մնում է դեսպանությունների գործառույթների առաջնային հարցերից մեկը. «Դեսպաններն ունեն բնականոն աշխատելու ձևաչափ, ինչը ձևավորված ավանդույթ է»։
Բագրատյանն արձագանքեց, որ ցավում է, եթե խնդիրները ակնհայտ չեն ու եթե ԱԳՆ կարծում է, թե դեսպաններն իդեալական են կատարում իրենց աշխատանքը. «Եթե դուք գտնում, եք, որ բոլոր դեսպաններն իրենց առաքելությունն իրականացնում են հինգ ու խաչ, դա վտանգավոր եզրույթ է։ Տարբեր երկրների հայ համայնքներում դժգոհություններ կան դեսպանատների աշխատանքից։ Եթե չգիտեք, կարող ենք հրապարակայնացնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց