Երաժշտական աշխարհում ամենահարուստ կինը
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան Forbes-ի տվյալներով ճանչվել է երաժշտության աշխարհում ամենահարուստ կինը։ Նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Ռիհաննան իր կարողությամբ գերազանցել է Մադոննային, Սելին Դիոնին ու Բեյոնսեին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա կարողության հիմնական մասը երգչուհին ձեռք է բերել ի շնորհիվ միջազգային LVMH Moet Hennessy Louis Vuitton խմբի հետ համագործակցության։ Բացի այդ, Ռիհաննան և LVMH ունեն կոսմետիկայի Fenty Beauty ապրանքանիշը։
Նրա կարողությունն ավելացել է Savage X Fenty ներքնազգեստի գծի հաշվին, որի սեփականատերն է, նաև իր ելույթների և երաժշտական ալբոմների շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը