ԱՅԼՄԱՄՈՒԼ 17:14 06/06/2019 Հայաստան

Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա

Politik.am-ում Անի Սահակյանը  գրում է. «Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանին բերել էին սայլակով, իսկ այսօր հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Մանվել Գրիգորյանը, իհարկե, հանրության լայն շերտի կողմից չընդունված կերպար է։ Նա իշխանության մաս կազմելու տարիներին հասցրել էր շատերին հոգնեցնել, ու բնական է, որ հիմա շատերին չի հետաքրքրում նրա ճակատագիրը։ Չնայած հանրության լայն շերտի անտարբերությանը՝ տարօրինակ է, թե ինչու՞ է դատարանը ամեն կերպ մերժում նրա կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչու՞ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։

Այն, որ դատարանները Հայաստանում անկախ չեն և կատարում են օրվա իշխանությունների պահանջը, կարծում ենք՝ ավելորդ է անգամ հիշեցնել։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։

Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու՞ են իշխանությունները վախենում թույլ տալ Մանվել Գրիգորյանին բուժվել։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը, պարզ չէ։ Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։ Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։ Ի վերջո, Գրիգորյանը լավ է տեղյակ այդ օրերի իարդարձություններից։ Նա ՊՆ գործող երկու գեներալներից մեկն էր, ում հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լուրերի համաձայն՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կապը նրա հետ պահել է Ջհանգիրյանը, ով էլ փորձել է համոզել, որ բանակը մտնի քաղաքական պրոցեսների մեջ: Ասում են՝ Ջհանգիրյանի հետ եղել է մեկ այլ՝ շատ հայտնի մարդ, ում անունը չեն նշում: Եվ ահա, իշխանությունները վախենում են, որ Գրիգորյանը կխոսի ու ամեն ինչ կպատմի՝ դրանով իսկ «գոլորշիացնելով» «ջուր» գործը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանը կարող է խոսել նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանի թիմը նրան առաջարկել է հնարավորության դեպքում զինված սադրիչներ ուղարկել ոստիկանության դեմ։

Մանվել Գրիգորյանի վկայությունը կապացուցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը փորձ է արել քաղաքական գործընթացներում ներգրավել բանակը։ Մանվել Գրիգորյանի անկաշկանդ ցուցմունքը կարող է ստիպել նոր իշխանություններին գործ հարուցել նաև Տեր-Պետրոսյանի դեմ։ Այնպես որ, ըստ Գրիգորյանի հարզատների վարկածի, նոր իշխանությունների համար առավել ցանկալի է, որ Մանվել Գրիգորյանը չկարողանա վերականգնել առողջությունը, որպեսզի չկարողանա ցուցմունք տալ։ Ինչպես ասում է Իջևանի հին ասացվածքը, «մահացած վկան այլևս վտանգավոր չէ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:42
Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը
Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մանկավարժականում գազի արտահոսքի պատճառով 60 ուսանող է տարհանվել
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Քաղաքապետարանում տեղյակ են Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի մասին
Քիչ առաջ CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։ Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
15:00
Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում, որը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի հետ գործարքի համար։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարելու գործը կվերաբացվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:49
ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը որոշում է ընդունել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի փոխնախագահ Մայք...
Աղբյուր` Panorama.am
14:41
ԵԽ հեռացող գլխավոր քարտուղար․ Եթե հիմա ուզում եք ցափահարեք՝ այն ուղղեք իմ կնոջը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին անգամ իր շնորհակալական խոսքն ուղղեք վերջին 10 տարիներին...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերին Լարսի անցակետում կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուս
Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
Ռուսաստանյան Red Wings ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Վրաստանի տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերի հետ: Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:21
Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են
«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը
Աղբյուր` Panorama.am
14:19
Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ են արձանագրվել. Յոլյան
«Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր»,- խորհրդարանում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Մարուքյանի «սիրուն աղջիկն» ու ԱԺ-ն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել    «Քաղաքացիական ավիացիայի պետ, շատ գեղեցիկ...
Աղբյուր` Panorama.am
14:00
«Աշխարհ՝ բարի գալուստ Վրաստան»․ նոր արշավ՝ Պուտինի կողմից չվերթների արգելքից հետո
Համացանցում լայն տարածում է գտել նոր արշավը, որը կոչ է անում «ողջ աշխարհի ընկերներին» գնալ Վրաստան։ Արշավը տարածվեց ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:44
ԱԳ նախարար․ Տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին ԼՂ ժողովրդի իրավունքների ճանաչումն է
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը hունիսի 24-25-ին աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը. Մարդու իրավունքների պաշտպանի իրազեկող տեսանյութը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վերաբերյալ: Տեսանյութն իրազեկում է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մելիքյան. Տարօրինակ է, որ հետհեղափոխական շրջանում ՀՔԾ-ն կասեցրեց այդ գործի վարույթը
«Էլեկտրիկ Երևան»-ից ևս մեկ տարի է անցել, սակայն այդ ընթացքում որևէ նոր կասկածյալ, մեղադրյալ ի հայտ չեկավ այդ գործով։...
Աղբյուր` Panorama.am
13:17
Էլինար Վարդանյան. Հստակ պատասխանների ակնկալիքով
Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն անդրադարձել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններին։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վթարային ջրանջատում Նոր-Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Գուտիերեշ. Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն Պարսից ծոցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը նախազգուշացրել է Պարսից ծոցում չմտածված գործողությունների մասին, որտեղ լարվածությունը չի նվազում՝...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սա ծանր հարված էր Էրդողանին. Սաֆրաստյան
«Մի բան ակնհայտ է՝ տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ, ինչը պայմանավորված է ինչպես ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի
Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
Սահմանադրական դատարանի առջև մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցներից Արմենուհի Հարությունյան ասաց, որ դիմել է...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը հետևած՝ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:20
Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում
Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
12:07
Աննախադեպ տապի պատճառով Արարատում ջրանաջատում չի լինի
ԱԻՆ կանխատեսման համաձայն, հունիսի 25-ին և 26-ին Արարատում ջերմաստիճանի կհասնի +38-ի։
Աղբյուր` Panorama.am
12:02
Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կանցկացվի մինչև հունիսի 28-ը։ Նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:56
Փաշինյան. Ցավոք, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը չի լիցքաթափվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Հայտնում են կառավարության հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
Հայաստանի քաղաքական կուսակցությունները բոլոր հայտարարություններից առաջ պետք է մի քիչ ավելի խորն ուսումնասիրեն իրավիճակը, այնպիսի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, բարդակ. Տիգրան Քոչարյան
«Մեդիան փոխվում է, ժամանակին մենք ասում էինք ԶԼՄ-ներ, հիմա դառնում է զանգվածային կոմունիկացիայի միջոցներ»,- այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}