12-ամսյա գնաճը մայիսին կազմել է 2.8%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2019թ. մայիսը 2018թ. մայիսի նկատմամբ, կազմել է 2.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.2%- ով գերազանցել է նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը (0.2%):
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.1%-ով (մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով), իսկ 2-ում արձանագրվել է 0.1-0.8% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում