«Ժամանակ». Դավիթ Շահնազարյանն այցելել է Բաղրամյան 26՝ հետնամուտքով
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանը այցելել է Բաղրամյան 26 և հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել և դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի:
Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության կամ Արցախի խնդրի կարգավորման կամ էլի ինչ հարցերի շրջանակ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում