Ակցիա. «Հայաստան, Արցախ. Երկու տուն մեկ ազգի համար»
«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը իրականացրեց ակցիա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի և օրինական իշխանությունների:
Ակցիայի մասնակիցները ծածանում էին Արցախի Հանրապետության դրոշը, պահել էին «Արցախը մեր հայրենիքն է», «Հայաստան, Արցախ. Երկու տուն մեկ ազգի համար» ու նման գրություններով ցուցապաստառներ։
Նրանք նաև նամակ փոխանցեցին ներկայացուցչություն։
«Մենք նամակում նշել ենք, ունենք երկու պետություն և մեկ ազգ, և ազգամիջյան ցանկացած պառակտում դատապարտելի է։ Ազգամիջյան բաժանումները հանգեցնելու են շատ վատ բաների, մենք այսօր ունենք հայրենիքի պաշտպանության օրակարգային խնդիր ու պետք է հանդես գանք միասնության կոչերով»,-ասաց ՀԿ ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը։
Նա մանրամասնեց, ակցիայի նպատակն էր Արցախ հասցնել ուղերձը, որ բաժանարար գծեր չեն կարող լինել։
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ 1988-ին պայքարը սկսել է «միացում» կոչերով։
«Մենք ունենք մեկ հայրենիք երկու պետություններով, մենք բոլորս մի հայրենիքի զավակներ ենք։ Ես կուզեմ, որ ավելի շատ խոսքեն միավորող գաղափարների մասին։ Ես խնդրում եմ, որ պատերազմ հայտարարել թշնամանք սերմանողներին, հայհոյողներին, զրպարտողներին, անկախ այն բանից, թե որ կողմից են նրանք հանդես գալիս»,-ասաց նա։
Կառլենք Ավետիսյանը ՀԿ անդամներին խորհուրդ տվեց իրենց գործունեության ընթացքում թշնամիներ չնփտրել, վիրավորողներին չպատասխանել։
«Ի վերջո, օցկիանոսը, ծովը փոթորկվելուց հետո հանդարտվում, խաղաղվում են, տիղմը նստում է հատակին ու ամեն ինչ պարզվում է։ Ես կարծում եմ, այս առումով հասել ենք եզրագծին»,-ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին