Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի հունիսի 14-ին
Բարձրագույն դատական խորհուրդում ավարտվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորիների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացած միջնորդության քննությունը։ Որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի հունիսի 14-ին։ ԲԴԽ-ից հայտնում են, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դռնբաց կարգով քննել է ՀՀ արդարադատության նախարար Ա․Զեյնալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․ Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․ Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
Միջնորդության ներկայացման համար հիմք է ծառայել այն, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել քաղաքացու հայցը, որը վերաբերել է անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքին։ Որպես կարգապահական վարույթի հարուցման փաստական հիմք է հանդիսացել դատավորների կողմից վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու մերժման որոշումը՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանությամբ անձի արդար դատաքննության իրավունքն անհիմն սահմանափակելը և արդարադատության իրականացումից հրաժարվելը։ Վճռաբեկ դատարանը բավարավել է մի քանի իրավանորմերի վկայակոչմամբ, որոշել, որ բողոքաբերի նշած հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ առկա են նոր երևան եկած հանգամանք։
Դատավորներն իրենց առարկությունները ներկայացրեցին միջնորդության հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ