Հասարակություն 12:30 06/06/2019 Հայաստան

Մեր «վեթինգված» կյանքը

Մտածում եմ, եթե 90-ականներին ունենայիք այս ծայրաստիճան պառակտվածությունը՝ վաղուց կորցրած կլինեինք և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ Դիմացանք ու հաղթահարեցինք այդ դժվարին ժամանակահատվածը, քանի որ   հոգեպես մեզ պահեցին Անկախությունը և Արցախյան ազատամարտը։ Իսկ ամենակարևորը՝ այսքան չար ու պառակտված  չէինք, այսքան ապազգային ու պետականամերժ չէինք։ Մինչև 1997թվականը  Լևոն Տեր-Պետրոսյանը  հասցրեց քամել ազգաբնակչությանը նյութապես, բայց ժամանակը չհերիքեց  մարդկայնությունը լիովին վերացնելու համար։  Ատելության սերմերը ցանեց-հեռացավ, թարմացրեց 2008-ին,  և 10 տարի այն վառ պահելով՝  էստաֆետը հանձնեց Փաշինյան Նիկոլին։  Վերջինս էլ լիովին արդարացրեց  «լավ աշակերտը գերազանցում է ուսուցչին»  ճշմարտությունը, և տրակտորի պես անցնելով ազգային-բարոյական-ավանդական արժեքների վրայով՝  կենսակերպ դարձրեց սուտն ու ցինիզմը։

Դրանք իրենց գագաթնակետին հասան մայիսի կեսերից դատական համակարգի դեմ սանձազերծված արդեն բացահայտ արշավում։ Որպես հանրային պահանջ  որակելով  սեփական մտատանջություններն ու քմհաճույքները  (որոնք սրացման փուլ էին մտել մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու պահից)՝  պետության ղեկավարը  իր պետության քաղաքացիներին հրահանգեց խախտել պետության Սահմադրությունը՝  արգելափակելով  պետության դատարանները և  իրար դեմ հանելով պետության բնակիչներին։  Խե՜ղճ պետություն․․․ նման է, որ ընտանիքի հայրն  իր ընտանիքի անդամներին իրար դեմ հանի, և այն էլ պատերազմատենչ հարևան ունենալու պարագայում։

Իսկ ո՞րն է այդ հանրություն կոչվածը․ մայիսի 20-ին դատարանները արգելափակած  1100-ը,  թե՞ հունիսի 5-ին  Սահմանադրական դատարանի մոտ «հրաժարական»  գոռգռացող 10-15 անձինք։ Այդ քանակը  (որակի մասին էլ չենք խոսում)ակնառու է դարձնում, որ  հանրային աջակցությունը մնացել է 2018 թվականում։ Այնպես որ  չի ստացվի  սորոսական պարտադրանքը արդարացնել հանրային պահանջով։ Ինչո՞ւ սորոսական․․․  որովհետև  համացանցում գաղտնիքներ չկան։ 

http://www.osf.am/wp-content/uploads/2019/01/ArmRefConcept-9.12.2018.pdf  զետեղված է  Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներից ֆինանսավորվող  մի շարք ՀԿ-ների կողմից մշակած «ՀՀ վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)»։ (դեկտեմբերի 9, 2018թ., 64 էջ)

«Դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն» բաժնում  (էջ 9-13) կա ենթավերնագիր՝ «Դատական իշխանության կադրային կազմի փոփոխությունը՝ որպես ոչ լեգիտիմ նախագահների կողմից նշանակված գործիքակազմի կազմաքանդում»․․․ ահա սա էլ  իրականացվում է։ Ըստ այդ շարադրանքի՝  դատաիրավական  ոլորտի նոր դրույթները ուժի մեջ են մտնելու 2019թ․  սեպտեմբերի 1-ից ։ Ահա և  հերթական «ափալ-թափալի» հավանական պատճառը։ Առիթն էլ դարձավ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը։ Փաստորեն ՝ լա՜վ համընկեցին Փաշինյանի սեփական ցանկությունը  և ստանձնած պարտավորությունները։

Ի դեպ, 29-31 էջերը վերաբերում են անցումային արդարադատությանը, խոսք կա նաև  «վեթինգի» մասին՝  «․․Իրականացնել իրավապահ, անվտանգության, դատական համակարգի զտում/ստուգում (vetting․․․»։  Նոր իշխանությունների դասագիրքն է,  եթե չասեմ «մատյան գործողության»։ Հետաքրքիր է կարդալ՝ իմանալու համար,  թե առաջիկայում մեզ էլ ինչեր են սպասվում, որովհետև թեթև շեղումերով արդեն իրականացվել  են այդ հայեցակարգ կոչվածի շատ  կետեր։ 

Իսկ 49 էջում «Լրատվամիջոցների ազատություն»  ենթավերնագիրն է։ Այսինքն՝ դատական համակարգը «վեթինգելուց» հետո մամուլին կսկեն դաստիարակել․․․ և կեցցե՜ ժողովրդավարության շղարշով քողարկված բռնապետությունը (միապետությունը, սորոսապետությունը, խևապետությունը, ամբողջատիրությունը․․. անվանեք  ոնց կուզեք)։  Արդեն մեկ անձի բռունցքում  են գործադիրն ու  օրենսդիրը, նախագահը հերթական անգամ ցուցաբերեց  բազմաշերտ  բրիտանական դիվանագիտություն, երկրում տիրում է վախի և թշնամանքի  մթնորոլտ,  պատերազմի վտանգն է օդում թևածում ։ Իշխանական անպատժելիությունը և ոստիկանության ընտրողաբար գործունեությունը  երկիրը հասցրել են քաոսի շեմին։ Խոչընդոտներն են մնացել միայն դատական համակարգը և մամուլը։ Այս փուլում  կհալածեն, կվենթինգեն դատավորներին, խուժանին դուրս կբերեն  նրանց  դեմ, հետո կհավաքագրեն  հլու կամակատարաներին, մեկ-երկու փոփոխությամբ ԱԺ մեծամասնությունը Սահմանդրությունը կհարմարեցնի վերին կամքին, իսկ անպաշտպան մնացած մամուլը  վախից կսսկվի․․․ և խնդրեմ՝ լիակատար  քաոսը կիշխի մեր երկրում։

Բայցևայնպես , այս ապոկալիպտիկ սցենարը դժվար թե   իրականություն դառնա մի շարք պատճառներով։ Նախ՝ դատական համակարգը  հեշտ պատառ չէ, դատավորներն էլ տորթի փափուկ  կտոր չեն, որ մի «հափով»  կուլ տաս, նրանք  ատամ ջարդող ոսկոր են,  և մեծ հարց է թե իրականում ով ում «կվեթինգի»։ Այսօր արդեն մամուլում  տեղեկություն է տարածվել, որ  ըստ իշխանական ներքին նախնական ուսումնասիրությունների՝  « ․․․ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա»։ Անշուշտ, ոչ ոք չի կասկածում, որ  գործի կդրվեն բոլշևիկյան բիրտ մեթոդներ։ Այդուհանդերձ, այս կարևոր փուլում  դատավորներին    է վիճակվել մեր երկիրը ճգնաժամի գիրկը չնետելու առաքելությունը։ Փառք ու պատիվ իրենց, եթե դիմանան։ Դե, իսկ եթե խորը հիասթափություն առաջացնելով՝  կուլ գնան, արդեն կհասնի խենթերի ժամը։ Ի վերջո հայ ենք, հինգ հազար տարվա  դիմակայության փորձ ունենք, և փոսը տեսնելով՝ ազգովին չենք սողա այնտեղ։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վաչական  իրավախախատումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագված պայմանագրով։ Ո՞րն է սրա...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}