Հս․ Կորեան՝ ԱՄՆ-ին. Մի փորձեք մեր համբերությունը
«Մի փորձեք մեր համբերությունը»: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մեկ տարի առաջ Միացյալ Նահանգների հետ կնքած պայմանագիրը կարող է վտանգվել, քանի որ «Վաշինգտոնն ավելի ու ավելի ակնհայտ փորձում է ուժով ճնշել Փհենյանին» ու «միայն պնդում է միջուկային զենքի միակողմանի հանձնում»: Այս մասին գրում է euronews-ը։
Նշենք, որ այս հայտարարությունից մի քանի օր առաջ Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հաղորդեցին, որՀյուսիսային Կորեայում դիվանագետների են գնդակահարել՝ Թրամփի հետ անհաջող գագաթնաժողովի պատճառով։ Նրանք մեղադրվում էին լրտեսության ու Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ։ Ըստ ԶԼՄ-ների, դատավճիռները կիրառվել են դեռևս մարտին։
Հանոյում կայացած գագաթնաժողովը, որտեղ հանդիպում ունեցան ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարները, ավարտվեց ժամանակից շուտ: Դոնալդ Թրամփը դա բացատրեց ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերացման հարցում կողմերի հիմնարար տարբերությունների պատճառով:
Փհենյանը հայտարարում է, որ բանակցությունների ձախողման համար պատասխանատվությունը Վաշինգտոնի վրա է։