Հռոմի Պապը հուլիսի 4-ին Վատիկանում կընդունի Պուտինին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին Վատիկանում կընդունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին: Այս մասին հայտնում է kommersant-ը։
Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, պատրաստվում է Պուտինի ուղևորությունն ու հանդիպումները Հռոմում և այդ շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Հռոմի պապի հետ»,-ասել է Պեսկովը։
Սա կլինի Պուտինի երրորդ հանդիպումը Պապի հետ Վատիկանում: Առաջինը տեղի է ունեցել 2013 թ. նոյեմբերին, երկրորդը` 2015 թ. հունիսին: