Ինչու է հրաժարական տվել Նազարբաևը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարականի որոշում էր ընդունել հանուն երկրի կայունության։
«Իմ որոշումը, որն ընդունել եմ այս տարի, ստուգված, նորմալ որոշում է հանուն երկրի կայունության, հանուն ապագայի, հանուն քաղաքականության շարունակականության, որը ես վերջին 30 տարին վարել եմ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտարարել է Նազարբաևը խորհրդարանում։
Նա նշել է, որ հրաժարականից հետո տարբեր երկրների ղեկավարներից նամակներ և զանգեր է ստացել։
«Ես ինքս զարմանում էի, որ նման արձագանք եղավ, հենց այն արձագանքը, որ մենք կրկին բոլորին այն օրինակը ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է լուծել իշխանության փոխանցման հարցը»,- ասել է Նազարբաևը։
Շուրջ 30 տարի երկիրը ղեկավարելուց հետո Նազարբաևը այս տարվա մարտի 20-ին հայտարարեց հրաժարականի մասին։ Երկրի ղեկավար դարձավ սենատի նախագահ Քասիմ Տոկաևը։ Նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 9-ին։ Արդեն գրանցվել է 7 մարդ, այդ թվում Տոկաևը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն առաջարկել է Նազարբաևին նշանակել Եվրասիական խորհրդի նախագահ
- Նազարբաևը՝ Փաշինյանին. Մենք փոխանակելու բան ունենք
- Նուրսուլթան Նազարբաևը՝ Պուտինի կողքին
- Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
- Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին