Ջուլիա Ռոբերտսը պատմել է «Սիրունիկի» ողբերգական ավարտի մասին
Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, որը խաղացել է «Սիրիունիկը» ֆիլմում գեղեցկուհի Վիվիանի դերը, պատմել է, որ ֆիլմի բնօրինակ տաբերակում ավարտը տխուր էր։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ Ռոբերտսն իր գործընկեր Պատրիասիա Արկետի հետ զրույցում հիշել է, որ շատ տարիներ առաջ վերջինս ընտրվել է «3,000» ֆիլմում, որի սյուժեն «Սիրիունիկի» բնօրինակ սցենարն էր, որպես գլխավոր դերակատարուհի։ Նա ասել է, որ այնտեղ ավարտը ողբերգական էր, քան 1990 թվականին նկարահանված ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ մեծահարուստ Էդվարդ Լյուիսը սիրահարվում է մարմնավաճառ Վիվիանին։
«Նա պետք է աղջկան դուրս նետեր մեքենայից, նրա վրա փող շպրտեր և գնար՝ թողնելով նրան կեղտոտ փողոցում»,- ասել է Ռոբերտսը։
Նա նշել է, որ այդ ֆիլմն այդպես էլ չի թողարկվել, քանի որ կինոընկերությունը, որը զբաղվում էր դրանով, փակվել էր։ Ավելի ուշ դերասանուհուն հրավիրել են Walt Disney Company, և նա տեղեկացել է, որ որոշվել է սցենարը փոփոխել։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Տրավոլտայի փոխարեն «Սիրունիկը» ֆիլմում խաղացել Ռիչարդ Գիրը
- Ջուլիա Ռոբերտսը 100 հազար դոլարով գնել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն տոմսեր
- Ջուլիա Ռոբերտսն այլևս չի ցանկանում նկարահանվել ռոմանտիկ ֆիլմերում
- Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին