Ռադան ընդունեց Ուկրաինայի նախագահի իմպիչմենտի նախապատրաստման մասին օրենք
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծ, որը սահմանում է նախագահի պաշտոնից հեռացման՝ իմպիչմենտի, գործընթացը: Այս մասին գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 279 պատգամավոր:
Օրինագծի համաձայն, Ռադայի հատուկ ժամանակավոր հետաքննության հանձնաժողովը, որը ժամանակավոր կոլեգիալ մարմին է, ձևավորվում է՝ հետաքննելու նախագահի կողմից պետական դավաճանության կամ այլ հանցագործության հանգամանքներն ու տվյալների ստուգումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ