Գորգերի, սպասքի, կահույքի գներն աճել են
2019թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.8% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2%, դեղագործական ապրանքների, գրասենյակային պարագաների՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.5%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.6%, վառելանյութի և քսայուղերի 3.3% գնաճ:
Միաժամանակ, հագուստի գները նվազել են 1.8%-ով, ոսկերչական զարդերինը, անձնական գործածության այլ պարագաներինը՝ 0.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.7%-ով, խոշոր կենցաղային սարքերինը 0.5%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.1%-ով, իսկ տարբեր տեսակի կոշկեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.7% և 3.1% գնաճ: 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ բենզինի 5.0% գնանկումն ուղեկցվել է դիզելային վառելիքի 1.8% գնաճով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ