Ենթակառուցվածքներ չլինելու դեպքում անգամ զբոսաշրջային հոսքը դեպի Երերույք չի դադարում
Սահմանամերձ Անիպեմզան միայն քարով չէ, որ հարուստ է, այստեղ հնագիտական արժեք ներկայացնող տարածքներ ևս կան, իսկ տարածքի գոհարը Երերույքի տաճարն է: Բաց նարնջագույն տուֆից կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցին հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում:
Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է տարածքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հեռանկարին վերաբերող հարցեր՝ նշելով, որ ամեն ինչ պետք է արվի տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար:
«Անգամ այն դեպքում, երբ մենք նորոգ ենթակառուցվածքներ չունենք, զբոսաշրջային հոսքը դեպի Երերույք չի դադարում, եթե մենք կարողանանք այդ խնդիրները ևս լուծել, բնակավայրում զբոսաշրջիկներին հետաքրքրող առաջարկներ ունենալ, ձեռնարկներով հանդես գալ, ապա կկարողանանք խոսել ողջ տարածարջանի զարգացման մասին»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետարանի մամուլի ծառայութունից նշում են, որ շնորհիվ համայնքի տարածքում գործունեություն ծավալող քարի մշակման արտադրամասերի ՝ բնակավայրում ապրող տղամարդկանց շրջանում գրեթե չկա գործազրկություն, ինչն էլ ենթադրում է, որ անիմպեզացի տղամարդկանց գերակշիռ մասը չի մեկնում արտագնա աշխատանքի:
Շիրակի մարզպետը լսել է բնակիչների մտահոգություններն ու հուզող խնդիրները, որոնք վերաբերել են ճանապարհների վերականգնմանը, բազմաբնակարան որոշ շենքերի տանիքների նորոգմանը:
Անիպեմզայում չնայած վարելահողեր չկան, ոռոգման և կենցաղային կարիքների համար ջուրը պոմպակայանի միջոցով է հանվում բնակավայրի հարևանությամբ հոսող Ախուրյան գետից, սակայն այստեղ այգեգործությամբ էլ են զբաղվում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին