Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին համարում է իր ամենամեծ երկրպագուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր ամենամեծ երկրպագուն է։ Այս մասին գրում է gazeta-ն:
Ըստ Թրամփի, իր նախագահության ընթացքում Դաշինքի պատմության վերջին 15 տարիներին առաջին անգամ բյուջեի հասույթը չի կրճատվել ու «կտրուկ աճել է»:
«Քարտուղար Ստոլտենբերգը, թերևս, Թրամփի ամենամեծ երկրպագուն է։ Օրերս նա հանդես է եկել ելույթով: Նա ասել է, որ առանց Դոնալդ Թրամփի, հավանաբար չէր լինի ՆԱՏՕ-ն»,-ասել է Թրամփը:
Նա ավելացրել է, որ Դաշինքի մյուս երկրները արդեն 100 միլիարդից ավել դոլար են ուղղել ՆԱՏՕ-ի բյուջե:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին