Այս համաժողովն առաջին անգամ Ֆրանսիայից դուրս է եկել և եկել է Հայաստան, ոչ թե գնացել ուրիշ երկիր. ՀՀ նախագահ
«Մենք աշխարհի մի մասն ենք, և եթե աշխարհը քննարկում է իր խնդիրները, Հայաստանը ևս, լինելով աշխարհի մի մասը, պետք է նախևառաջ գիտակցի, թե ինչ է կատարվում աշխարհում»,- «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով, եթե ուզում ենք մեր երկիրն առաջ գնա և 20-30 տարի հետո շատ ավելի լավը լինի, ապա պետք է գիտակցենք, թե աշխարհը որտեղ է լինելու 20-30 տարի հետո։
«Գիտակցելու, հասկանալու համար նման համաժողովները շատ էական են։ Պետք է հասկանանք՝ ուր է գնում աշխարհը և որն է լինելու մեր տեղն այդ աշխարհում։ Այն, ոչ այս համաժողովն առաջին անգամ Ֆրանսիայից դուրս է եկել և եկել է Հայաստան, ոչ թե գնացել ուրիշ երկիր, կարծում եմ՝ մեծ արժեք է ներկայացնում»,- ասաց նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ պատեհ է, որ Մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանում. Փաշինյան
- Այս գագաթնաժողովը բանականության մի փոքր տապան է. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում