Շատ պատեհ է, որ Մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանում. Փաշինյան
«Հին հնդկական առակը հարց է դնում՝ ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը և պատասխանում է՝ մտքերն են աստղերից ավելի շատ, ընդ որում մեկ մարդու գլխում ծնված մտքերը», - այսօր «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանն իր խոսքն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա, և դա մարդկային միտքն է։
«Ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի ոլորտում։ Այսօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ։ Բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով, և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես՝ արհեստական ինտելեկտի զարգացման։ Սա է ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը։ Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն Երկիր մոլորակի, այլև՝ այլ մոլորակների վրա։
Մենք հավատում ենք, որ 21-րդ դարում տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդ։ Եկել է մտքի դարը, և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք։ Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացամբ, իրացմամբ և վերարտադրմամբ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, տաղանդի և մտքի համար։
«Մեր խնդիրն է ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կստեղծի արհեստական ինտելեկտ, և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, համընդհանուր կայունությանն ու բարեկեցությանը։ Շատ պատեհ է, որ Մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանում», - հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում