Հասարակություն 12:35 10/06/2019 Հայաստան

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի #ՄիասինՊայծառԷ փառատոնը

Հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա էներգաարդյունավետության #ՄիասինՊայծառԷ  փառատոնը:

Փառատոնը, որը 2016 թվականից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է։ 2018-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար, և այս տարի առաջին անգամ  անցկացվելու է նաև Հայաստանում՝ Վանաձորում։ Փառատոնի նպատակն է հանրության շրջանում Էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրության  և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը: 

Կազմակերպիչների փոխանցմամբ, Հայաստանում միջոցառումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) աջակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են նաև Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ:    

Ողջ ընտանիքի համար նախատեսված ուրախ փառատոնի շրջանակում կիրականացվեն տարբեր գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մասնակիցներին սպասվում է նաև մշակութային ժամանց՝ տիկնիկային թատրոն, լուսանկարահանում հեքիաթային տաղավարում, համերգային ծրագիր՝ Lav Eli և Clocker ռոք խմբերի մասնակցությամբ։

Փառատոնին միացել է նաև մասնավոր սեկտորը. էներգախնայողության քաղաքականություն վարող «Վեգա» ընկերության աշխատակիցները մասնակիցներին կտեղեկացնեն, թե ամենօրյա օգտագործման կենցաղային տեխնիկան ինչ դեր ունի էներգախնայողության գործում, տեղում կցուցադրեն ու  կսովորեցնեն՝ ինչպես ընտրել էներգաարդյունավետ տեխնիկա` հօգուտ բնության և սեփական գրպանի։

Փառատոնի հաջորդ օրը՝ հունիսի 16-ին, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում (Դեբեդ) կանցկացվի աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները կքննարկեն էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր՝ էներգախնայող տեխնոլոգիաների առանձնահատկությունները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մինչ այժմ իրականացրած ծրագրերի արդյունքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:19
Բժիշկը ներկայացրել է՝ ովքեր պետք է խուսափեն հուլիսին տնից դուրս գալուց
Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Եվգենի Տիմակովը հայտնել է, թե ինչու է հուլիսին փոփոխվող եղանակը վտանգավոր և թե ինչու պետք է որոշ մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
10:10
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
Վերջին օրերին ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն։ Անցած օրվա...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» հույսերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԱԺ ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց18-րդ մանդատը և վերականգնել ընդդիմությանը հասանելիք...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ինչու է հարցաքննվել գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին
 «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ ՍԴ-ի մասին օրենքը չհրապարակի 21...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Ինչու են տուգանում ՀԷՑ-ը. Ինչ խախտումներ են հայտնաբերվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական...
Աղբյուր` Panorama.am
09:36
28 ահազանգ՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200...
Աղբյուր` Panorama.am
09:29
Իտալիայում կկայանա հայկական Լիճք գյուղի կանանց մասին պատմող ֆիլմի պրեմիերան
Հուլիսի 6-ին Sole Luna Doc միջազգային կինոփառատոնի շրջանակում
Աղբյուր` Panorama.am
09:26
Նորա Արիսյանը կմասնակցի Սիրիայի խորհրդրանական ընտրություններին
Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել Նորա Արիսյանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:22
Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
09:20
Մելոյան. Պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հարցադրում է անում՝  արդյո՞ք իրավաչափ են ոստիկանության գործողությունները, երբ երեկ ArmNews...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գորիսի ամֆիթատրոնում կբեմադրվի «Միրհավը»
Թատրոնի տնօրենի խոսքով, սիրո պատմությունը բոլոր ժամանակների համար հետաքրքիր է՝ հատկապես համեմված կոլորիտային գեղագիտությամբ։
Աղբյուր` Panorama.am
09:06
ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
ԱՀԿ Արտակարգ իրավիճակների բաժնի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կիրկովեն ասել է, որ COVID-19-ն առայժմ չունի մուտացիաներ, որոնք վիրուսն ավելի ուժեն...
Աղբյուր` Panorama.am
09:01
Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
Դիմորդները քննության են հանձնելու «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից։
Աղբյուր` Panorama.am
20:32
Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան
Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու.Լ.Թումանյան
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն...
Աղբյուր` Panorama.am
20:21
ԱՀ նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ժամանակակից Հայաստանի քրոնիկներ՝ ըստ Արման Աբովյանի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ժամանակակից Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Պարետատունն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան
Պարետատունն արդեն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները, տվյալ դեպքում, եթե Աբրահամ Գասպարյանը դիմակ չի կրել, պայմանական ասած՝ մեղավորը նա է,...
Աղբյուր` Panorama.am
20:02
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում.ԱԱՏՄ
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ»...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:46
ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ....
Աղբյուր` Panorama.am
19:38
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 3-ին, ժամը 10։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}