Հասարակություն 14:55 10/06/2019 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ. Եվս մեկ ընտանիք կզգա սեփական տուն ունենալու երջանկությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնելու գործում։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ բազմամյա համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով:

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջ՝ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու ևս մեկ ընտանիքի, այս անգամ՝ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին։

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանը՝ ութ հոգով մեկ հարկի տակ։ Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, և Գասպարյանները սկսել էին  կառուցել իրենց սեփական տունը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել։ Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը և տանիքը։

«Արդեն երեք տարի է մենք փորձում ենք ավարտել շինարարությունը և տեղափոխվել նոր տուն։ Ընտանիքի եկամուտը բավականացնում է միայն ամենօրյա կենցաղային խնդիրների համար։ Ամուսնուս եղբայրը չի կարող մտածել ամուսնության մասին, քանի որ տանը տեղ չկա։ Եթե նույն տեմպերով շարունակեինք շատ երկար տարիներ հարկավոր կլիներ տան շինարարությունը ավարտելու համար»,- ասել է Նառան՝ Խաչատուրի կինը։

«Մեր ընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի  հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հացնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է  նաև շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգևորությունը ցույց է տալիս, որ այս տարի ևս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն:

«Կոտայքի մարզը մոտ է մայրաքաղաքին, սակայն այստեղ էլ, բնակարանային խնդիրները շատ են: Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ, ուղղված է սատարել անապահով ընտանիքներին՝ կառուցելու իրենց տունը։ Ընտանիքը հայ շինականին բնորոշ աշխատասիրությամբ և մղումով է լեցուն: Գասպարյանները շատ են ձգտել սեփական տանիք ունենալու համար։ Նրանց երազանքի իրականացման համար մի փոքր օգնություն էր անհրաժետ։ Այսպիսի ընտանքիները պետք է իմանան, որ միայնակ չեն»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններին՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ։


 






Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:58
Տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք
 Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
20:52
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Այս մասին գրել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։
Աղբյուր` Panorama.am
20:42
Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. Զախարովա
«Այս պահին ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոններից է նաև դիմակ կրելը։ Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայտնաբերվել է Gokada տրանսպորտային ընկերության ղեկավարի անդամահատված մարմինը
Մանհեթենյան ճոխ բնակարանում հայտնաբերվել է Վենչուրային ներդրողի, նիգերիական Gokada տրանսպորտային ընկերության ղեկավար Ֆահիմ Սալեհի դին: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
20:24
ԱՀ նախագահն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կորոնավիրուսով 1 անձի բուժման համար պետությունը կտա մինչև 650 հազար դրամ
Մեկ ամիս շարունակ բուռն քննարկումներից հետո կառավարությունը վերջապես հստակեցրել է կորոնավիրուսով բուժվող մեկ անձի բուժսապարկման պետպատվերի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տարել.«Վերնատուն»
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
20:08
Պահանջում ենք կատարել ՀՀ-ի նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հաղորդագրություն է տարածել, որում պահանջ և կոչ է ներկայացնում  միջազգային հանրության շահագրգիռ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈւ զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ
2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
Բացահայտել են ՀՖՖ նախկին նախագահի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների...
Աղբյուր` Panorama.am
19:52
Թուրք ընդդիմադիր գործչին պարտավորեցրել են 52 հազար դոլար վճարել Էրդողանին
Թուրքիայի դատարանը այդ երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է 359...
Աղբյուր` Panorama.am
19:45
Խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան.Նիկոլա Դարագոն
Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոն հայտարարությամբ է հանդես եկել, որում...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթը՝ վաղը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Համավարակի պատճառով Չիկագոյի մարաթոնը հետաձգվել է
Աշխարհում տարածված համավարակի  պատճառով Չիկագոյի  43 -րդ մարաթոնի կազմակերպիչները հետաձգել  են այս տարվա  մրցավազքը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ահազանգ «Մեգամոլ Արմենիա»-ում տեղադրված ռումբի մասին. տարհանվել է1800 քաղաքացի
Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ Արմենիա»...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԱՀ ԱԺ-ն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին շարունակել է նույն օրը առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են։ Այս մասին տեղեկացնում է Ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
19:12
Բրիտանացի խորհրդարանականները որոշել են հուլիսի 22-ին հրապարակել «Ռուսական զեկույցը»
Բրիտանական քաղաքականության վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին զեկույցը կհրապարակվի հաջորդ չորեքշաբթի, հուլիսի 22-ին: Հինգշաբթի հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:06
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք հաստատում են Ադրբեջանի ԶՈւ կորուստների...
Աղբյուր` Panorama.am
18:52
Դաքարում 2022թ-ին նախատեսված պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թ-ին
ՀԱՕԿ-ը գրում է, որ տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում եղել են  բազմաթիվ հարցեր, որոնց...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ 102-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
18:32
Աշոտ Դադայանը նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հոլանդացի պատգամավոր. Ադրբեջանի վտանգավոր կոչերը խրախուսվում են Թուրքիայի կողմից
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սադթ Կարաբուլութին թվիթերյան միկրոբլոգում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Տավուշից՝ ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքների լուսանկարները
Ադրբեջանական զինված ուժերը հրետանակոծում են ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը. Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգիախլին Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելով։ Պատասխանելով հարցին, թե...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրք ուժայինները Իրաքի հյուսիսում քուրդ զինյալներին պատկանող թունել են հայտնաբերել
Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}