Տնտեսություն 11:43 10/06/2019 Հայաստան

Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու տնտեսական թռիչքին

Երևանում այսօր մեկնարկեց հայ-իտալական բիզնես համաժողովը՝ նվիրված տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթկառուցվածքներին։

Առաջին անգամ անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին, որն անցկացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ,  մասնակցում են տարբեր բնագավառների  տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Համաժողովի  նպատակն է իտալական ձեռնարկություններին ներկայացնել Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։

Համաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։

«Մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք  Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կառուպցիան, վերացնել մենաշնորհները։ Ինչու եմ ասում քաղաքական առումով, քանի որ հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք այլևս չունեն նախկինում ունեցած արտոնությունները»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ հավելելով, որ տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ կառավորությունը  բալանսավորված մոտեցում է ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում չի գրանցվել սեփականության բաշխման գեթ մեկ դեպք. «Այսինքն՝ ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է»։ 

Վարչապետը կարևորեց նաև այն, որ չնայած քաղաքական փոփոխություններին, Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել, ֆինանսական շուկան մնացել է կայուն և հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում։

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում Հայաստանում արձանագրվել է 7.1% տնտեսական աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին կազմել է 9.2%։

«Թույլ տվեք ասել՝ սա աննախադեպ իրավիճակ է համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից հետո երկիրը տնտեսական ցնցումների, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում։ Սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու բավական յուրօրինակ և հետաքրքիր պայմաններ կան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկայացնելով կառավարության մարտավարությունը՝ նշեց, որ իրենց նպատակն է քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, որ ՀՀ-ում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա:

«Մենք գերակայություն ենք հայտարարել  երեք ճյուղ՝ տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, որը պետք է էկոլոգիական չափանիշները պահպանելով, նաև հենվելով նոր տեխնոլոգիաների վրա, բարձրացնի արդյունավետությունը: Ընդհանրապես մեր տեսլականը հետևյալն է՝ մենք պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակությունները, տաղանդը իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։

«Մենք վստահ և հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով։ Դուք Հայաստանում  իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար ստեղծել բոլոր հնարավորությունները։ Ինչ վերաբերում է հայ-իտալական տնտեսական կապերին, ապա ուրախ եմ արձանագրել, որ դրանք ամրանում են, մեր երկրների, մեր ժողովուրդների միջև կա ավանդական ջերմություն, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, Իտալիայից ներդրումները հոսեն Հայաստան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Աստվածաբանի, մշակութաբանի, երկրաբանի, քիմիկոսի ու ֆիզիկոսի մասնագիտությունները պահանջված չեն
Երևանի պետական համալսարանում այս տարի ընդհանուր 53 կրթական ծրագրերով դիմորդների թիվը կազմել է 3281: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող...
Աղբյուր` Panorama.am
16:28
Շտապ հավաք. Մենք այստեղ ենք՝ ապահովելու ՍԴ բնականոն աշխատանքը
Սահմանդրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցներն ու աջակիցներն այս պահին շտապ հավաք են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
16:28
Զարկերակային գերճնշման հայտնաբերմանը միտված ակցիա՝ Երևանի Մետրոպոլիտենում
Հունիսի 24-ին՝ ժամը  11։00-ից մինչ 15։00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում Հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել  TRAFIGURA միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արամ Կարախանյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա...
Աղբյուր` Panorama.am
16:03
Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանտարի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը
Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մանկավարժականում գազի արտահոսքի պատճառով 60 մարդ է տարհանվել
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Քաղաքապետարանում տեղյակ են Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի մասին
Քիչ առաջ CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։ Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
15:00
Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում, որը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի հետ գործարքի համար։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարելու գործը կվերաբացվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:49
ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը որոշում է ընդունել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի փոխնախագահ Մայք...
Աղբյուր` Panorama.am
14:41
ԵԽ հեռացող գլխավոր քարտուղար․ Եթե հիմա ուզում եք ցափահարեք՝ այն ուղղեք իմ կնոջը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին անգամ իր շնորհակալական խոսքն ուղղեք վերջին 10 տարիներին...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերին Լարսի անցակետում կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուս
Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
Ռուսաստանյան Red Wings ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Վրաստանի տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերի հետ: Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:21
Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են
«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը
Աղբյուր` Panorama.am
14:19
Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ են արձանագրվել. Յոլյան
«Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր»,- խորհրդարանում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Մարուքյանի «սիրուն աղջիկն» ու ԱԺ-ն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել    «Քաղաքացիական ավիացիայի պետ, շատ գեղեցիկ...
Աղբյուր` Panorama.am
14:00
«Աշխարհ՝ բարի գալուստ Վրաստան»․ նոր արշավ՝ Պուտինի կողմից չվերթների արգելքից հետո
Համացանցում լայն տարածում է գտել նոր արշավը, որը կոչ է անում «ողջ աշխարհի ընկերներին» գնալ Վրաստան։ Արշավը տարածվեց ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:44
ԱԳ նախարար․ Տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին ԼՂ ժողովրդի իրավունքների ճանաչումն է
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը hունիսի 24-25-ին աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը. Մարդու իրավունքների պաշտպանի իրազեկող տեսանյութը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վերաբերյալ: Տեսանյութն իրազեկում է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մելիքյան. Տարօրինակ է, որ հետհեղափոխական շրջանում ՀՔԾ-ն կասեցրեց այդ գործի վարույթը
«Էլեկտրիկ Երևան»-ից ևս մեկ տարի է անցել, սակայն այդ ընթացքում որևէ նոր կասկածյալ, մեղադրյալ ի հայտ չեկավ այդ գործով։...
Աղբյուր` Panorama.am
13:17
Էլինար Վարդանյան. Հստակ պատասխանների ակնկալիքով
Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն անդրադարձել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններին։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վթարային ջրանջատում Նոր-Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Գուտիերեշ. Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն Պարսից ծոցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը նախազգուշացրել է Պարսից ծոցում չմտածված գործողությունների մասին, որտեղ լարվածությունը չի նվազում՝...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սա ծանր հարված էր Էրդողանին. Սաֆրաստյան
«Մի բան ակնհայտ է՝ տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ, ինչը պայմանավորված է ինչպես ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի
Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
Սահմանադրական դատարանի առջև մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցներից Արմենուհի Հարությունյան ասաց, որ դիմել է...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը հետևած՝ «Իմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}