Խորհրդարանն արտահերթ նիստում երեք օրինագիծ ընդունեց
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը նշեց, որ օրինագծով պարտավորվում են նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել
«Օրենքի գլխավոր նպատակը կյանքի կոչելուն խանգարում է օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներում ամրագրված ժամկետները՝ 2019 թվականի հուլիս մեկը։ Այս փոփոխություններով առաջարկվում է «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը»,- նշեց փոխնախարարը։
Նախագիծը քվեարկության դրվեց և ընդունվեց 109 կողմ ձայնով։
Լիագումար նիստում քվեարկության դրվեց և նույնքան ձայնով ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
92 կողմ, 15 դեմ և 1 ձեռնպահ ձայնով էլ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին