Շոմբի Շարփը ԱԽ-ում ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները
Այսօր հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը։ ԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր են փոխանակել ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:
Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը: