Գերմանիան փորձում է պահպանել Իրանի հետ գործարքը
Գերմանիան մտադիր է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, ով այսօր կհանդիպի Իրանի իշխանությունների հետ` քննարկելու հակամարտության կարգավորման հնարավորությունը: Թեհրան ճանապարհին Մաասը այցելել է Աբու Դաբի, որտեղ նա ընդգծել է Իրանի հետ միջուկային գործարքի կարևորությունը Եվրամիության համար։ Այս մասին գրում է euronews-ը։
«Քննարկումների ողջ ընթացքում ԵՄ-ն միշտ պաշտպանել է ընդհանուր տեսակետը. մենք ցանկանում ենք պահպանել այս համաձայնագիրը: Մենք նաև արձագանքեցինք այն փաստին, որ Միացյալ Նահանգները ոչ միայն դուրս եկավ պայմանագրից, այլ նաև վերականգնեց պատժամիջոցները»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Մաասը բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ինչպես նաև Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ: Չորս տարի առաջ Իրանի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի միջև միջուկային գործարքի կնքմանը նախորդել էր երկարատև ու բարդ բանակցություններ: Այն վտանգվեց, երբ նախորդ տարվա վերջում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս պայմանագրից, իսկ Իրանը, ի պատասխան, հայտարարեց ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան