Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Նախիջևանում շարունակվում են հունիսի 8-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված են մոտ 5.000 զինվոր, 200 միավոր զրահամեքենա և տանկ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 180 հրթիռ և հրանոթ։
Զորավարժության նպատակն է փորձի փոխանակումը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։
Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 11-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցնկացնեն
- Թուրք-ադրբեջանական տանդեմում՝ Նախիջևանը ռազմական ճանապարհով խնդիր լուծելու ուղի
- Իրանցիները Նախիջևանում ունեն իրենց շահերը, որոնք որոշ դեպքերում համընկնում են մեր շահերի հետ. Վ. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ