Ջոն Քերին չի առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 75-ամյա Քերին, որը 2013-2017 թվականին Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, ներառվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների ցուցակում։
«Ես մտածում էի այդ մասին, երբ Ջո Բայդենը դեռ վերջնական որոշում չէր կայացրել։ Ես ուրախ եմ, որ նա մասնակցում է, քանի որ մենք հին ընկերներ ենք։ Ես հույս ունեմ, որ մենք արդյունքում կունենանք թեկնածու, որը կարող է երկիրը տանել լավագույն ուղղությամբ»,- ասել է Քերին։
Նա ընդգծել է, որ չի առաջադրվելու. «Ոչ ես, դա հաստատ»։
Ջո Բայդենը, որը 2009-2017 թվականներին եղել է փոխնախագահ, համարվում է դեմոկրատների շրջանում ամենահայտնի թեկնածուներից, որը կարող է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին