Փոկայում տուրիստական ենթակառուցվածք է ստեղծվելու
Նինոծմինդայի Փոկա գյուղում՝ Փարվանա լճի և Սուրբ Նինոյի անվան մենաստանի տարածքում, տուրիստական ենթակառուցվածք է ստեղծվելու: Jnews-ի հաղորդմամբ, այն տարածքում, որտեղից հունիսի 1-ին, Վրաստանի նախագահը և կառավարության անդամները հավատացյալների հետ միասին «Սուրբ Նինոյի ճանապարհի» երթն էին սկսել, կառավարությունը կբարելավի։ Պետական բյուջեից այս գործի համար որոշվել է հատկացնել 3 050 982 լարի։ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հունիսի 7-ին մրցույթ է հայտարարել։
Ծրագիրը նախատեսում է Սուրբ Նինոյի անվան մայր մենաստանի տարածքի և նրա շրջակա միջավայրում զբոսաշրջիկային ենթակառուցվածքի, և Փարվանա լճի պատնեշի կառուցում։
Տենդերային փաստաթղթերի համաձայն նախատեսվում են հետևյալ աշխատանքները. ասֆալտապատվելու է մենաստանի տարածքը, կառուցվելու է ավտոկանգառ, այցելուների կենտրոն, կլինի խանութ-սրճարան, համտեսման սենյակ, խոհանոց, եկեղեցական խանութ: Տարածքում կկառուցվի նաև հանրային սանհանգույց: Տարածքում կլինեն հեծանվային արահետներ: Տարածքը կլինի լուսավորված և հետիոտնային ճանապարհներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում