ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:13 11/06/2019 Հայաստան

Ո՞ւր է գնում հայկական արդարադատությունը

«Փաստ»-ում Սուրեն Սուրենյանցը գրում է.«Մայիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ արգելափակվեցին դատարանների մուտքերը ու հայտարարվեց վեթթինգի գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին, հեղափոխության թիմի շատ ներկայացուցիչներ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա գործադրված ճնշումն արդարացնում էին վարչապետի ու նրա թիմի բարձր լեգիտիմությամբ ու հեղինակությամբ։ Ինքնին հասկանալի է, որ այս փաստարկը, մեղմ ասած, դեմագոգիկ է, որովհետև լեգիտիմությունը չի կարող ապօրինի գործողություններ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, ավելին՝ լեգիտիմությունը նույնիսկ կարող է կասկածի տակ դրվել կամ վերանալ, երբ այն կրողը դիմում է գործողությունների, որոնց իրավունքը նրան պատվիրակված չէ օրենսդրությամբ։

Մյուս կողմից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, մեղմ ասած, բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էական գահավիժում է ապրել, ու հասարակությունն առնվազն վերապահումով է մոտենում իշխանությունից եկող նախաձեռնություններին, թեև դա արդեն պարզ էր նույնիսկ մայիսի 20-ին, երբ դատարանների արգելափակման ակցիային մասնակցեցին երկու հազարը չգերազանցող քաղաքացիներ, որոնց զգալի մասը տարբեր կալիբրի պաշտոնյաներ էին։

Այս ոչ այնքան բարենպաստ համատեքստում անցումային արդարադատության գործիքների ներդրման ու վեթթինգի գործընթացը շատ ավելի խնդրահարույց է դառնում։ Առաջին հերթին, իհարկե, այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչները ոչ մի հայեցակարգային մոտեցում չեն ներկայացնում՝ միայն վերացական խոսելով այս կամ այն երկրի մոդելներից, ընդ որում՝ նույնիսկ չի ասվում, թե կոնկրետ դեպքերում ինչպիսի արդյունքներ են արձանագրվել։ Օրինակ՝ շատ է խոսվում, որ վեթթինգի ալբանական մոդելն ամենակիրառելին կլինի Հայաստանում։ Միգուցե, սակայն հենց այդ մոդելի վերաբերյալ կան տարակարծություններ. միջազգային փորձագետների մի մասն ասում է, թե դրա շնորհիվ կոռուպցիան արմատախիլ արվեց դատական համակարգից, մյուսները պնդում են, որ վեթթինգն Ալբանիայում տևական ժամանակ առաջացրել էր արդարադատության համակարգի վակուում։

Սակայն շատ ավելի հիմնավոր են հարցերը՝ պայմանավորված վեթթինգ իրականացնելու, այսպես ասած, մոտիվների շուրջ։ Արդյո՞ք դրա նպատակն իրապես հասարակության վստահությունն ունեցող լեգիտիմ դատարաններ ունենալն է, թե՞ այնպիսի դատական համակարգ ստեղծելը, որը, խորհրդարանի օրինակով, կլինի գործադիր իշխանության, այսպես ասած, գրպանում։

Իշխանությունը վեթթինգի անհրաժեշտության մասին խոսեց կոնկրետ քրեական գործից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Կարծում եմ՝ դատական ռեֆորմը պետք չէր պայմանավորել կոնկրետ գործով կամ անձով, այս հանգամանքը թուլացնում է բարեփոխման ռացիոնալ համատեքստը ու լուրջ կասկածների տեղիք տալիս։

Մյուս կողմից՝ ՍԴ և ԲԴԽ անդամների թափուր տեղերի համալրման գործընթացը ցույց է տալիս, որ «քայլողները» փորձում են դատական բարձրագույն մարմինները համալրել յուրայիններով։ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն, անշուշտ, լավ իրավաբան է, սակայն նա քաղաքականապես չեզոք չէ, ինչը հիմնավորվում է նրա բազմաթիվ հարցազրույցներով։

ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը օրերս հայտարարել է, որ իրեն անսպասելի զանգահարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից և առաջարկել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բայց արի ու տես՝ ԶԼՄ-ները «բացահայտել» են, որ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մտերիմ ընկերն է: Եթե ճիշտ են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, ապա, այսպես կոչված, վեթթինգի առաջին փուլն իրականացված կարող ենք տեսնել արդեն մոտ ապագայում։ Սակայն դա ամենևին էլ այն վեթթինգը չէ, ինչի մասին հայտարարում էր Փաշինյանը, ավելի ճիշտ՝ դատական համակարգի «զտման» գործընթացը տեղի կունենա ՍԴ ու ԲԴԽ յուրային նախագահների «ուշադիր» հայացքի ներքո՝ դատական իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ վարչապետի մայիսի 20-ի ելույթից հետո դատավորները շատ ավելի զգուշավոր են դարձել, ապա դժվար չէ կանխատեսել, որ նրանց առաջիկա որոշումները միանգամայն ներդաշնակ կլինեն գործադիր իշխանության ցանկություններին։ Կարելի է ասել՝ վեթթինգն իրականացվեց՝ մինչև դրա օրենսդրական փաթեթավորումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում
Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մառախուղ և փակ ճանապարհ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ):...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն  այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
Փարիզում  իրավապահները «դեղին բաճկոնների» ցույցերի նախաշեմին ձերբակալել են 90 մարդու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիճք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 8 հա անտառածածկ տարածք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթը»
Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդներն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ երթ են անցկացնում Երևանում։  «Անկախության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է  Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։  79 կգ քաշային ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։  Երևանում և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև  այն մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:36
Հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
«Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Փաշինյան
Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։  Մրցանակակիրներն են՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ես հավաստիացնում են»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}