Իրավունք 11:42 11/06/2019 Հայաստան

Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Աժ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը: Մ. Գրիգորյանի պաշտպանները պահանջում են Մ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ կան  փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս կասկածել Մանվել Գրիգորյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու համար. «Արձանագրված  փաստ կա, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով ըստ էության հարկադրում է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչ իր կողմից չի կատարվել։ Այդ փաստական տվյալներն առկա են գործի նյութերում»։ 

Խոսելով  Մանվել Գրիգորյանի հիվանդությունների մասին, դատախազը նշեց, որ Մ. Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները թվարկված չեն կառավարության կողմից նախատեսված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Վահե Դոլմազյանն ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացմամբ 30  հիվանդություն ունի Մ. Գրիգորյանը, սակայն 10 հավելյալ հիվանդության մասին որևէ փորձագիտական տվյալ չկա, դա պաշտպանության կողմից ներկայացվող տեղեկություն է։  Նա նշեց, որ հիվանդություններից որևէ մեկը խոչընդոտ չէ, որպեսզի Մանվել Գրիգորյանը պահվի քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները և դրանց կլինիկական ընթացքը, դրանց պատշաճ հսկողությունը հնարավոր է իրականացվել քրակատարողական հիմնարկներում։

«Մարդը գիտակցաբար դեղորայք չի ընդունում։ Այսօր այդ ռիսկերը, որոնք առաջացել են, բերել ու դնել պետության, դատարանի առաջ, որ պետությունը խոշտանգում է Մանվել Գրիգորյանին, դա  պաշտպանական կողմի որևէ կերպ չհիմնավորված, չփաստարկված դիրքորոշումն է։  Մարդը դեղարայք չի ընդունում, վիճակը ծանրանում է, պաշտպաններն ասում են  պետությունը խոշտանգում է։ Հետևաբար պաշտպանների կողմից ներկայացված հիմնավորումները չեն բխում սույն գործի հանգամանքներից, առավել ևս չեն բխում այն փաստական տվյալներից, որոնք հիմք են հանդիսացել առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ։ Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական ու հիմնավորված է, հետևաբար վերաքննիչ բողոքները  ենթակա են մերժման»,- ասաց դատախազը։

Մ. Գրիգորյանի պաշտպանն ասաց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի  պատասխանում նշված էր, որ նրան պետք է ստացիրոն և բազմապրոֆիլ բուժում. «Դատարանում հայտնել, որ քրեակատարողական հիվանդանցոն ունի այդ պայմանները, մեղմ ասած էլի, մեղմ ասած։ Եթե այդպես է, ինչո՞ւ  «Կենտրոն»  քրեակատարողական կենտրոնը չընդունեց, չպահեց։ Օրենքով չպահեց չէ՞»։  

Նա նշեց, որ երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է խոչընդոտել  գործի քննությանը, ապա խոչընդոտելու հիմքով պայմանավորված գրավը չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ, հետևաբար գրավի միջնորդությունը նույնպես ենթակա է մերժման։ 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, նա տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:52
Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։ Հայաստանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
15:41
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է` 25-ամյա աղջկա սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
15:31
Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Վիետնամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամի Սոցիալական Հանրապետություն։ Կառավարական պատվիրության...
Աղբյուր` Panorama.am
15:24
Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
Մոսկվայի Բասմանի դատարանը մեկ ամսով՝ մինչև հուլիսի 28-ը, երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի՝ Քրիստինա, Անգելինա,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Զինծառայող է մահացել
Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: «Հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ՊՆ-ից։
Աղբյուր` Panorama.am
15:04
ՍԱՊԾ. «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ
Հունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Տղամարդը ձերբակալվել է 65-ամյա եղբորը սպանելու կասկածանքով
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:56
Կենդանաբանական այգում տարածքներ ձեռք բերելու համար կհայտարարվեն աճուրդներ
Երևանի Կենդանաբանական այգու  տարածքները տարիների ընթացքում տարբեր տնտեսվարողների տրվել են վարձակալության ընդամենը մեկ տարի ժամկետով կամ...
Աղբյուր` Panorama.am
14:51
ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը փակ է
Այսօր, ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Հայ աստղագետները բացահայտել են ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ Հ. Աբրահամյանը, Գ. Պարոնյանը և Գ. Միքայելյանը Ա. Միքայելյանի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վանեցյան. Բանակցություններ ենք վարում հայտնի մրցավարների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց՝ մեկնարկել են հայ մրցավարների վերապատրաստումներն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ստամբուլի նորընտիր քաղաքապետը հայ ճարտարապետի շնորհիվ նորովի է բացահայտել իր ծննդավայրը
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
«Սահմանադրական դարատանի մասով որևիցե պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ և այն գործընթացները որոնք որ տեղի են ունենում դատական...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հնարավոր է սահմանափակվեն տուրիստների այցերը Բայկալ
Բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հանդես է եկել տուրիստների այցերը...
Աղբյուր` Panorama.am
14:03
Առաջարկվում է Երևանում իջեցնել մեքենաների շարժման արագությունը
Այսօր Երևանը բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, նաև վարորդի համար,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
13:52
Սիրիայում հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
hունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը
Աղբյուր` Panorama.am
13:40
Թբիլիսիում բախումների ժամանակ տուժած Դավիթ Գրիգորյանը վիրահատվել է
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Սկորսեզեի «Իռլանդացին» չի հայտնվի կինոփառատոններում
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր՝ «Իռլանդացին» ֆիլմն, ամենայն հավանականությամբ, չի հայտնվի աշնանային կինոփառատոններում, որոնք կանցկացվեն...
Աղբյուր` Panorama.am
13:23
«ԱՄՆ-ում փոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հավասարազոր մոտեցումը»
«Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 40 միլիոն դոլարով ավելացնելու մասին կոնգրեսական Սփիրի առաջարկը, որն ընդունվեց ձայների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Գիլյոտին հների և նորերի համար
Կոչ կանի՞ արդյոք վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ՞ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով առաջին ատյանի դատարանի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Մավրիկյան. Ցավալի է, «Նորք Մարաշ» ԲԿ-ն ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն
«Դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել «Նորք Մարաշ»  բժշկական...
Աղբյուր` Panorama.am
13:06
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արշավիր Ղարամյանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:02
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը   կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման...
Աղբյուր` Panorama.am
12:58
Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից
Հայաստանի դատավորների միության պատվիրակությունը մասնակցել է Դատավորների եվրոպական միության ամենամյա տարեկան համաժողովին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Կամո Արեյանը մայրաքաղաքում նոր միայն հայտնագործում է «թոխմախի տապանաքարեր»
Երևանի Հանրապետության փողոց հ. 69 հասցեում տեղադրվելու է ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։
Աղբյուր` Panorama.am
12:39
ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանին վերադարձնել իր իրավունքները, սակայն մի...
Աղբյուր` Panorama.am
11:15
ԳՐԵԿՈ․ Կոռուպցիայի ցածր մակարդակի մասին հանրային ընկալումը կարող է մոլորեցնող լինել
Ինչպես է Հայաստանն իրականացրել ԵԽ հակակոռուպցիոն մարմնի առաջարկությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}