Հասարակություն 15:14 11/06/2019 Հայաստան

Հայաստանում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունները լայն տարածում ունեն

Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է, որն առիթ է մեկ անգամ ևս խոսելու այդ հիվանդությունների տարածվածության, կանխարգելման մասին:

Թեև վիրուսային հեպատիտներն են մարտահրավեր աշխարհին, սակայն ոչ պակաս մարտահրավեր է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը, որն  այսօր տարածված է ամբողջ աշխարհում:   Պատահական չէ, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն իր բազմաթիվ կլինիկական ձևերով  այսօր համարվում է 21-րդ դարի էպիդեմիա և պահանջում է լուրջ ուշադրություն:

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ՝ նշեց, որ աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններից:

Նրա խոսքով՝ այս հիվանդությունը հաճախ կոչվում է լուռ հիվանդություն, քանի որ դրա նախանշանները հազվադեպ են ակնհայտ լինում: Շատ դեպքերում տարիներ են պահանջվում, մինչև մարդիկ իմանում են այդ մասին: Նա նաև նշեց, որ լյարդի ճարպակալումից մահացությունը բավականին բարձր է:

«Լյարդի ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն ոչ միայն լյարդում առաջնային ուռուցքի զարգացման հավանականության համար, այլ ստեղծում է պայմաններ օրգանիզմում  տարբեր օրգանների ուռուցքագոյացման համար»,- ասաց Հասմիկ Ղազինյանը:

Մասնագետը նշեց, որ լյարդի ճարպակալումը տարածված է Մերձավոր Արևելքում, ասիական երկրներում, ավելի քիչ տարածված  է աֆրիկյան երկրներում:

Հասմիկ Ղազինյանն ասաց, որ Հայաստանում ևս բարձր է ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների տարբեր կլինիկական ձևերը:  Ըստ նրա, թեև պաշտոնական վիճակագրությունը դեռևս հայտնի չէ, բայց  նախնական  տվյալներով՝ Հայաստանի բնակչության 30-40 տոկոսը տառապում է լյարդի ճարպակալումից:

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանըն էլ ասաց, որ լյարդի   ճարպակալման պատճառ կարող է դառնալ անառողջ ապրելակերպը, ոչ ճիշտ սնվելը: Ըստ նրա՝ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, ոչ ֆիզիկական ակտիվությունը, սխալ սնվելը:

«Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո, սակայն ցավալին այն է, որ երեխաների մոտ ևս այն տարածված է: Մարդը պետք է օրական մի քանի անգամ սնվի, շատերը ուտում են օրը մեկ անգամ, ընդ որում՝ ուշ երեկոյան, ինչն արդեն լուրջ խնդիր է: Ընդհանրապես տապակած,  ճարպային սննդի չարաշահումը կարող է լյարդի ճարպակալման հանգեցնի: Օրական 30 գրամ ալկոհոլի օգտագործումը ևս կարող է ճարպակալման հանգեցնի»,- ասաց  դոցենտը:

Մասնագետները նշեցին, որ պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել հատկապես նախաճաշին:

«Հայերի մոտ ամենատարածված սխալը նախաճաշից հրաժարվելն է, և ճաշում են շատ ուշ: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք ունեն  ուշ ժամերին սնվելու սովորություն, նրանց մոտ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների տարբեր դրսևորումներն ավելի հաճախ են հանդիպում, քան նրանց մոտ, որոնք ուշ ժամերին չեն սնվում: Հետևաբար, այս գլոբալ խնդրի պատճառը ոչ առողջ ապրելակերպն է»,- ասաց Հասմիկ Ղազինյանը: 

Նշվեց նաև, որ նույնիսկ ավելորդ քաշ չունեցողների մոտ կարող է ի հայտ գալ այս հիվանդությունը, ինչը կարող է պայմանավորված լինել ոչ միայն սխալ ապրելակերպով, այլև գենետիկ տարբեր գործոններով:

Մասնագետները լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ են տալիս օրական սնվել 3-4 անգամ, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից և հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում
Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մառախուղ և փակ ճանապարհ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ):...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն  այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
Փարիզում  իրավապահները «դեղին բաճկոնների» ցույցերի նախաշեմին ձերբակալել են 90 մարդու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիճք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 8 հա անտառածածկ տարածք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթը»
Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդներն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ երթ են անցկացնում Երևանում։  «Անկախության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է  Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։  79 կգ քաշային ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։  Երևանում և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև  այն մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:36
Հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
«Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Փաշինյան
Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։  Մրցանակակիրներն են՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ես հավաստիացնում են»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}