Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Էրդողանի կողմից Ցեղասպանության զոհերի պիտակավորումը
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար»,- գրել է նա: