Դադարեցվել է լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը
«Մեդուզա» ինտերնետային թերթի հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է՝ նրա մեղքը չապացուցելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այդ որոշումը կայացվել է կենսաբանական, դատական, մատնահետքի և գենետիկական հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Նշենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Մոսկվայում թմրանյութեր պահելու ու իրացնելու կասկածով: Ոստիկանությունը հայտնել էր, որ նրա մոտ հայտնաբերվել է մեֆեդրոն, իսկ նրա բնակարանում՝ կոկաին: