Ղազախստանում ավելի քան 700 ցուցարարների են ձերբակալել
Ղազախստանի ոստիկանները կիրակի ու երկուշաբթի Ալմաթիում և Նուր-Սուլթանում ձերբակալել են չարտոնված ցույցի շուրջ 700 մասնակիցների, որոնցից 550-ը վարչական պատասխանատվության է ենթարկվել: Հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուրդիլդա Օրազը: Այս մասին գրում է ria-ն։
«Առաջին օրը՝ հունիսի 9-ին, մոտ 500 մարդ է ձերբակալվել, նրանցից 400-ի նկատմամբ վարչական վարույթներ են կազմվել, իսկ երկրորդ օրը` մոտ 200-ն է ձերբակալվել, որոնցից 150-ի նկատմամբ է վարչական վարույթ կազմվել»,- լրագրողներին ասել է Օրազը։
Նշենք, որ հունիսի 9-ին և 10-ին Նուր-Սուլթանում ու Ալմաթիում տեղի ունեցան չարտոնված բողոքի ցույցեր: Մասնակիցները պահանջում էին բոյկոտել նախագահական ընտրությունները:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, երկրի ներկայիս նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նախագահական ընտրություններում, ստանալով քվեների 70.76 տոկոսը: Մասնակցությունը կազմել էր 77.4 տոկոս:
ԵԱՀԿ դիտորդները քննադատել են ընտրություններն ու հայտարարել, որ դրանք անցել են հիմնարար ազատությունների խախտումներով։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
- Ինչու է հրաժարական տվել Նազարբաևը
- Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ