Իրավունք 13:45 11/06/2019 Հայաստան

Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և կնոջ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ  Մ. Գրիգորյանը չէր տեղափոխվել դատարան։

Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի համապատասխան գրությունը, որ Մանվել Գրիգորյանը  չի կարող մասնակցել նիստին, 24-ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը հետաձգվում է։

Դատավորը նաև հայտարարեց, որ դատարանը ստացել է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող  դատապարտյալ Աշոտ Իսախանյանի դիմումը, լուսանկարներ։ Դիմումում  մասնավորապես նշել է. «Հարգարժան դատարան, հանդիսանում եմ  Մանվել Գրիգորյանի գործով տուժող։ Գրիգորյանն ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել, որ կսպանի: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը, և չգիտեմ` ինչու դատակոչի հրավեր չեմ ստացել: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավվել դատակոչի ենթակա անձ տուժող, հատկացնել մեղադրական եզրակացությունը: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ ամբողջ կյանքս կործանելու համար»։

Դատավորն ասաց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա:

Հաջորդ նիստը կայանալու է հունիսի 18-ին։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Ոստիկանությունից մերժեցին ասել, թե տուգանային հրապարակ տարված մեքենան ոստիկանապետի ընտանիքի ո՞ր անդամինն է եղել
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքի անդամի մեքենան...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ամերիաբանկը և EBRD-ն ստորագրել են 25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Աղբյուր` Panorama.am
13:58
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի կառավարման առաջին տարին
Ամերիկայի ձայնը ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի կառավարման առաջին տարին. «1,9 տրիլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի...
Աղբյուր` Panorama.am
13:50
Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու. Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակ
Արդեն մի քանի օր է մամուլում, սոցիալական ցանցերում տեղեկատվություն է շրջանառվում  Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոտնաժման...
Աղբյուր` Panorama.am
13:45
Վահան Թումասյան. Շիրակում շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին
Սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքների համար բացառություն պետք է արվի և հունվարի համար կոմունալ վճարները չմուծելու համար չանջատեն։
Աղբյուր` Panorama.am
13:39
Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
«Այո, նման բացասական փորձ կա, երբ շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց  հեղուկ գազի էական թանկացում»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ռուսաստանի դեմ հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Բլինքեն-Լավրով հանդիպման արդյունքից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ձգտելով թուլացնել...
Աղբյուր` Panorama.am
13:30
Խորհրդային Միության տարիների քարտեզով պետք է զորքերը հայելային հետ քաշվեն.Արմեն Գրիգորյան
«Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Էդգար Ղազարյան. Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կարծիքով,  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՔԿՀ-ներում չպատվաստվածների և ՊՇՌ թեստ չունեցողների համար կարգելվեն անմիջական տեսակցությունները
«Աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների,...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ալվիան Աղաբաբյան. «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով
Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ։
Աղբյուր` Panorama.am
13:07
Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Կասպերսկի». Microsoft-ի թարմացումների վերջին փաթեթը փակում է ավելի քան 120 խոցելիություն
Microsoft ընկերությունը թողարկել է ոչ միայն 2022-ի թարմացումների առաջին՝ երեքշաբթի օրվա փաթեթը, որը փակում է ընդհանուր թվով 96 խոցելիություն,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մեսսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից
Արգենտինայի հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջը տեղեկություն է տարածել Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի չմասնակցելու մասին: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Հունվարի 20-ին անսպասելի ձյուն եկավ, Երևանում մայթերը մաքրել չհասցրեցին
Երևանի կենտրոնում մայթերով քայլելը վտանգավոր է։ Պարզվում է, հունվարի 20-ին տեղացած ձյունն անսպասելի է եղել քաղաքապետարանի համար, մաքրել չեն...
Աղբյուր` Panorama.am
12:39
Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենը սահմանում է, որ այլ երկրներ մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում, որի չափը սահմանվում...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրգործ հարուցելը մերժեվել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի...
Աղբյուր` Panorama.am
12:31
Փարաքարցիներ. Մենք ուզում ենք օրինականություն, արդարություն
«Մենք եկել ենք այստեղ, որ անձամբ վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավարին տեղյակ պահենք անօրինականությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փոփոխությունն ավելացնո՞ւմ է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատման կաևորագույն բարեփոխումներից մեկը եղել  է պարեկային ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
Փարաքար խոշորացված համայնքի մոտ 6 հազար բնակիչ միացել է ստորագրահավաքին՝ պահանջելով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
11:23
20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9545 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:12
Արամ Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը հետընթաց է համարում կառավարության կողմից ներկայացված «Վարչական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արտակ Զաքարյան. Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Քաղաքապետարանի անգործությունը Երևանում դժվարացրել է երթևեկությունը
Գիշերվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով առավոտյան Երևանում երթևեկությունը դժվարացել էր ու դանդաղել։ Քաղաքապետարանում, ըստ երևույթին, քնած են...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուվրը սպառնում է դատի տալ Մարին Լը Պենին՝ նախընտրական տեսահոլովակում թանգարանի պատկերն օգտագործելու համար
Լուվրը սպառնում է դատի տալ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, քանի որ նրա՝ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
10:28
Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի  թվում բացասական եզրակացություն կտա ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}