Տնտեսություն 11:00 12/06/2019 Հայաստան

Տնտեսությունը զարգացնելու մոդելը կա, վարչապետի արձագանքը՝ չկա

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին եռամսյակում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն ըստ երկրների: Չնայած իշխանության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են ներդրումների մասին, սակայն վիճակագրությունը ցույց է  տալիս, որ ամեն ինչ այդքան էլ ոգևորիչ չէ։

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 3 մլրդ 713.1 մլն դրամ, մինչդեռ 2018 թ-ի առաջին եռամսյակում դրանք կազմել են 40,7 մլրդ դրամ, այսինքն՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքն այս տարի կրճատվել է շուրջ 37 մլրդ դրամով։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ասաց, որ ներդրումներ ներգրավելու համար տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ավելի պրոակտիվ:

Տնտեսագետի խոսքով՝  թեև օտարերկրյա ներդրումները կարևոր են, բայց առաջին հերթին պետք է խթանել ներքին ներդրումները:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ միգուցե դրանք կան, բայց լայն հանրությանը հայտնի չեն:

«Որպես տնտեսագետ՝  ինձ չի բավարարում այն քայլերը, որոնք արվում են տնտեսության աշխուժացման ուղղությամբ: Իշխանությունը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, որը թեև ողջունելի է, բայց հեղափոխական  քայլերից առաջ գոնե աշխուժացման քայլեր են պետք, որոնք պարզապես այս պահին չկան»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ տարբեր համաժողովների ժամանակ բարձրաստիճան այրերը խոսում են  ծրագրերի, երկիրը զարգացնելու մասին, բայց դրանց պետք է հետևեն քայլեր, որոնք առայժմ նկատելի չեն: 
Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց ապրիլին ԵՊՀ-ում վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ տնտեսական մոդելը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և այժմ տնտեսագիտական հանրությունը պետք է առաջարկներ ներկայացնի, թե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվի:

Այսպիսով, նա ակնկալել էր տնտեսագետների աջակցությունը, այսինքն՝ տնտեսագիտական հանրությունը առաջարկներ ներկայացնի կառավարությանը:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ վարչապետի հանդիպումից հետո տնտեսագետները սկսել են աշխատել այդ մոդելի վրա, և մեկ  շաբաթ անց արդեն առաջարկները պատրաստ են եղել, սակայն երբ փորձել են տնտեսությունը զարգացնելու մոդելը ներկայացնել վարչապետին, հանդիպել են խոչընդոտների:

«Կառավարությունը առաջարկներ էր ակնկալում տնտեսագետներից,  դրանք մշակվել են, տեղեկացրել ենք կառավարությանը, բայց պետք է ցավով արձանագրեմ, որ արդեն 1,5 ամիս է անցել,  իսկ կառավարությունից որևէ արձագանք չենք ստացել: Վարչապետի աշխատակազմը շատ բարեհամբույր է, բայց մեր զանգերը տեղ չեն հասցնում: Այդ մշակված մեխանիզմն անձամբ ներկայացրել եմ էկոնոմիկայի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին:  Նպատակը մեկն էր՝  ստանալ վերամշակելու, շտկելու ուղղությամբ դիտարկումներ, որոնք հաշվի առնելուց հետո գործնական կիրառության մեջ կմտցնեին: Շնորհակալ եմ, որ նրանց կողմից այն ուշադրության արժանացավ, բայց կառավարությունում, հենց վարչապետի շուրջը, կարծես թե, բետոնե պատ կա, քանի որ նրան չեն հասնում անհրաժեշտ առաջարկները»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը թեև չի ցանկանում դա որակել որպես սաբոտաժ, բայց դե ֆակտո, ըստ նրա,  սաբոտաժ է ստացվում. «Եթե տեսնում ես, որ վարչապետը բարձր տոնով ասում է՝  այս կամ այն գործը պետք է անել , ուզում ես օգնել, չէ՞ որ սա իմ երկիրն է, ի վերջո չեմ կարող անհաղորդ նստել և չարախնդալ, որ մի բան չի ստացվում: Իմ երկիրն է, իմ երկրի կառավարությունն է, և ուզում եմ ինձնից կախված որևէ բան անել, և ոչ միայն ես, նաև իմ գործընկերները: Բայց եթե դա տեղ չի հասնում, ապա ի՞նչ անել»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ գիտության համակարգի կարևոր կառույցներում աշխատում են հետագիծ չունեցող ոչ բանիմաց մարդիկ: Դրանք նախարարությունների կառուցվածքում գործող հիմնարկների անպատասխանատու, երբեմն օրինազանց ղեկավարներն են:

«Հիմա ուզում եմ հարց տալ՝ ովքե՞ր են հակահեղափոխականները, այն մարդիկ, որոնք վարչապետի կողմից նշանակված կառույցներում խայտառակ ձևով ձախողում են իրենց վստահված ոլորտները, թե՞ նրանք, որոնք բարձրաձայնում են այդ ձախողումների մասին: Մեկ տարի համբերատար սպասել ենք, էլի կսպասենք, եթե հարկավոր է, բայց հիմա ինչ անենք, թողնենք, որ մեր երկիրը ձեռքներիցս գնա՞, ոլորտ առ ոլորտ սպանեն, երիտասարդները, միջին տարիքի գործունյա մարդիկ հեռանա՞ն երկրից: Այս պահին դեռ չեմ ուզում անուններ տալ, բայց եթե մտահոգ է կառավարությունը, մեկի տեղը մի քանի անուն կարող եմ տալ, եթե դա կօգնի:  Սրանք մարդիկ են, որոնք նստած են բավական պատասխանատու կառույցներում և անգործության են մատնված: Ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ վնաս են տալիս: Ուզում եմ, որ այս հարցերին լուծում տրվի, ուզում եմ հետևողական լինեն և լրջորեն մոտենան խնդիրներին»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}