11:49 12/06/2019 Հայաստան

14 ՀԿ. «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման

Հասարակական 14 կազմակերպություն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման խնդիրների մասին։

Հայտարարության մեջ ասված է.

«2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։
Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ 

ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային Ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որևէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։

Դեռևս 2017 թվականի մայիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքի նախագիծ (նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և մասնագիտական հասարակական կազմակերպություններին։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր և չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրել Ազգային Ժողով։

Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի և դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքը ՀՀ Արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներակայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետև Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։

Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու և Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքով և Ազգային Ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։

Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որևէ բացատրության և քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն Դատական Խորհրդի հինգ անդամների։  

Առաջադրված թեկնածուների քվերակության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային Ժողովում Բարձրագույն դատական Խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»։

Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որևէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, և դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման և համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։

Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարևոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնրավորինս մասնակցայնության և բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբացկություններին այլև արտախորհրդարանական ուժերին և մասնագիտական շրջանակներին:

Առաջարկում ենք Ազգային ժողովին, կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների և ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը»։

Հայտարարության ներքո ստորագրած կազմակերպություններն են.

1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
2. «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
3. «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ» ՀԿ
4. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
5. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
6. Կարեն Թումանյան, փաստաբան
7. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
8. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
10. «Սոցիալական արդարություն» ՀԿ
11. «Իրավունքի ուժ» ՀԿ
12. Իրավունքի զարգացման և Պաշտպանության հիմնադրամ
13. «Ունիսոն» ՀԿ
14. «Վելես» ՀԿ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մարտի 1-ի գործը պետք է թողնենք այն ինստիտուտներին, որոնք այսօր ձևավորվում են. Խաչատուր Սուքիասյան
«Կարծում եմ 2018-19 թվականները պետք է Հայաստանի համար ելակետային լինեն, որպեսզի կարողանանք հասկանալ այս պահին ինչ ունենք և ինչ կարող ենք...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան
ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը։ «Շնորհավոր...
Աղբյուր` Panorama.am
14:43
ԱԳ նախարար. Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շատ գոհացուցիչ է
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում այսպես թե այնպես տեղի է ունենալու, մենք համբերատար...
Աղբյուր` Panorama.am
14:38
Դատական համակարգի վրա այսօր ճնշումներ չկան. ԲԴԽ նախագահ
«Ամեն ինչ արվում է, որպեսզի ունենանք այնպիսի դատարան, որ մեր բնակչությունը, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան որոշում է կայացրել,...
Աղբյուր` Panorama.am
14:26
Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն
«Պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ։  Իմ ու Տոնոյանի կարծիքը չի տարբերվում»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի իր ղեկավարի ունեցվածը վերաբաշխել, վաճառել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Հայկական ողջ կինոժառանգության վերականգնման ծրագիր է մշակվում
Մեկ տարի է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է  հայկական ողջ կինոժառանգության օգտագործման իրավունքը։ Մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ  առաջիկա նստաշրջանին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
13:48
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը` Գյումրու Սև բերդում
Գյումրու Սև բերդ համալիրում անցակացվեց «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն էին վերջին մեկ տարվա...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից
Վենետիկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող միջազգային արվեստի և հասարակական...
Աղբյուր` Panorama.am
13:16
ԱԱԾ-ն էլէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք է բացահայտել
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման...
Աղբյուր` Panorama.am
13:01
Հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանիցներն արձակել են շուրջ 1000 կրակոց
Սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ  զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. ԱԽ քարտուղար
Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Բերդում զինվորական շքերթ է
Բերդի տարածաշրջանում սկսվել է Հայոց պետականության, Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առիթով զինվորական շքերթն ու տոնական միջոցառումը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Շնորհավորական ուղերձներ են հղել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Լի Քեցյանը և այլ երկրների ղեկավարներ
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և...
Աղբյուր` Panorama.am
12:14
«Առավոտ». Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին. «Голодание спасет вашу жизнь»
«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ...
Աղբյուր` Panorama.am
12:07
«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
12:02
Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
«Ամենամտահոգիչ բանը, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության համար. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության...
Աղբյուր` Panorama.am
11:40
Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում
Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում մեկնարկել են։ Հանրապետության երկրորդ քաղաքի տարբեր հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 200 չվերթ է հետաձգվել
Ճապոնիայում «Տապա» թայֆունի պատճառով հետաձգվել է 283 ավիաչվերթ հարավային և հարավ-արևմտյան  ուղղությամբ:  Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
11:15
1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին`...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հրայր Թովմասյան. Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Աղբյուր` Panorama.am
11:00
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող...
Աղբյուր` Panorama.am
10:50
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սերժ Սարգսյան. Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}