Իրավունք 12:15 12/06/2019 Հայաստան

Հարուցվել է քրեական գործ՝ «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995 թվականին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են:

Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում ևս այն մասին, որ շտապօգնության խումբը «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝  ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության արդյունքում: Տղամարդը ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ 

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ տուժող է ճանաչվել:

Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը:
Նախնական տվյալներով, 1963թ. ծնված տղամարդը, ով Երևան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբնության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող, դանակով նախ դիտավորությամբ հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման և կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր:
Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ: Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Մուսա Եվլոև. Երկար էի պատրաստվել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին
Ռուս Մուսա Եվլոևը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:...
Աղբյուր` Panorama.am
14:09
Սեյրան Օհանյանը՝ զինվորներին գումար վճարելու և որպես վարձկաններ օգտագործելու մասին
«Կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել: Մնացածը հետևեք դատավարության ողջ գործընթացին»,- Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ղրիմի խորհրդարանը չաջակցեց թերակղզին վերանվանելու նախաձեռնությանը
Ղրիմը վերանվանելու նախաձեռնությունը չի դիտարկվի։ Այս մասին հայտնել է թերակղզու խորհրդարանի նոր գումարման պատգամավոր, խոսնակի թեկնածու Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
«Ապօրինի դատարան է»։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հավաքված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
«Մենք գտնում ենք, որ պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառած պահելու համար հիմքերը բացակայում են։ Հիմք ընդունելով մի շարք փաստական...
Աղբյուր` Panorama.am
13:31
ՆԱՏՕ-ն ահազանգում է Պարսից ծոցում «էսկալացիայի» մասին
ՆԱՏՕ-ն «խորապես անհանգստացած է Պարսից ծոցում էսկալացիայի ռիսկից» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Իրանին մեղադրեց Սաուդյան Արաբիայի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու`...
Աղբյուր` Panorama.am
13:21
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
«Հույս անեմ, որ պետք է հայրս ազատ արձակվի»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԵԱՀԿ-ն Մարտունու շրջանում հերթական դիտարկումը կանցկացնի
Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Ադեկվատ ենք գնահատում իրավիճակը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Կառավարության հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
12:59
Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել էին քրեական գործ հարուցվելու...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
Քիչ անց  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
12:28
Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
«Վարչապետի խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի հայտարարության տեքստին, ավելացնելու բան չունեմ»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
«Բնականաբար մենք իշխանության ներքին որևէ բանի չենք տիրապետում, բայց այսպես կոչված մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն...
Աղբյուր` Panorama.am
12:21
Երեք տասնամյակ նկուղում ապրող ընտանիքը նոր տուն ունի
Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում
Աղբյուր` Panorama.am
12:12
Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարինե Լը...
Աղբյուր` Panorama.am
12:07
Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ սելֆի անելու արգելքի համար
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա,ով նրան թույլ չի տվել լուսանկարվել գոնդոլայի վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:59
Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
Այսօր ժամը 13:00-ին կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Աղբյուր` Panorama.am
11:58
Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:54
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը. տասնյակի բախումը
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին: Միայն 10 թեկնածուներ էին համապատասխանում առաջադրված պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
11:43
Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում
Ռոստովում օրեր առաջ բացվել է հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղը։ Սարյանը ծնվել է Ռուսաստանում՝ Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները
Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ)  պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
«Ներիշխանական որոշակի պրոցեսներ ենք տեսնում, իսկ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին այս...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար
Ռումինիայի խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը (CNСD) տուգանել է լրագրող Ռադու  Բանչուին  ավելի քան 1800 դոլարով` ամերիկացի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական...
Աղբյուր` Panorama.am
11:05
Նովոսիբիրսկի՝ վտանգավոր վիրուսներ պարունակող լաբորատորիայում պայթյուն է տեղի ունեցել
Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնում, որտեղ պահվում են վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են ջրծաղիկը և էբոլան, երկուշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}