Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հղի կին է զոհվել
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Ս.Խ.-ն (ծնված 1959 թ.) և Կ.Խ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Կ.Խ.-ն մահացել է, իսկ Ս.Խ.-ն և Ո.Ո.-ն այնուհետև տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, զոհված կինը հղի է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ