Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարվել է թողնել պաշտոնը
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հրաժարվել է թողել պաշտոնը, ինչպես պահանջել էր այս երկրի նորընտիր նախագահՎլադիմիր Զելենսկին։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Լուցենկոն հայտարարել է, խորհդարանին իր ազատման հարցը ներկայացնելն անօրինական է։
«որպեսզի ինձ հեռացնեն աշխատանքից, անհրաժեշտ է իմ հայտարարությունը կամ էլ Վերին Ռադայի պատգամավորների անվստահություն հայտնելը»,-նշել է Լուցենկոն՝ վստահություն հայտնելով, որ պատգամավորները կողմ չեն քվեարկի իր հրաժարականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին ստորագրել է գլխավոր դատախազին ազատելու վերաբերյալ փաստաթուղթը։ Այն ուղարկվելու է Ռադայի քննարկմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ